«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն
չ Դատարկություն տեղափոխեց էջը «Բնաշխարիկ կենդանիներ»-ից «Էնդեմիկ կենդանիներ» |
|||
Տող 2. | Տող 2. | ||
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ== |
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ== |
||
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի (Ղարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի {անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի [[լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։ |

===Անողնաշարավորներ=== |
|||
===ԱՆողնաշարավորներ=== |
|||
Հայաստանում կան [[անողնաշարավորներ]]ի 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից |

23ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։ |

===Ողնաշարավորներ=== |
===Ողնաշարավորներ=== |
||
Հայաստանի Հանրապետության կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական [[մուֆլոն]]ը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։ |

18:48, 6 փետրվարի 2014-ի տարբերակ
Բնաշխարհիկ կենդանիներ, էնդեմիկներ (եբրայերեն՝ endemos տեղական), աշխարհագրական ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված կենդանիներ։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր լեռներով, ջրավազաններով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է Հայկական լեռնաշխարհը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև Հայաստանում։
Հայաստանի էնդեմիկ կենդանիներ
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), Փոքր Կովկասի (Ղարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի {անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), Ատրպատականա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի լեռնային իժ, Դալի ավազամուկ և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
Անողնաշարավորներ
Հայաստանում կան անողնաշարավորների 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից 23ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։
Ողնաշարավորներ
Հայաստանի Հանրապետության կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական մուֆլոնը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։
Սողուններ
Սողուններից սպիտակափոր մողեսը հանդիպում է Սևանի ավազանում, Կոտայքի և Շիրակի մարզերում, հայկական ժայռային մողեսը՝Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում։
Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկներ են։
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (կազմված մոտ 100 առանձնյակից) պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գյուղի մերձակայքում։ Դարևսկու վահանագլուխ իժը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում՝ 2000-3000 մ բարձրներում, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը՝ Հայկական լեռնաշխարհում, նաև Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։
Թռչուններ
Թռչուններից հայկական որորը տարածված է Սևանա լճի ավազանում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով։ Զգալի տարածում ունեն կովկասյան մայրեհավը, սևավիզքարաթռչնակը, կասպիական ուլարը և այլն։
Կաթնասուններ
Կաթնասուններից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր Արարատյան գոգավորությունում և Հարավային Հայաստանում (Վայոց ձոր, Զանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և պահպանվում է միայն Խոսրովի անտառ արգելոցում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), Վայոց ձորի մարզում և Զանգեզուրի տարածաշրջանում։
Ձկներ
Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի իշխանը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |