«Հադրութ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 76. Տող 76.


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==
Քաղաքի բնակիչներն զբաղվում են նաև [[խաղող]]ի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ։
Ռուսատանի հայ համանյքի հովանավորությամբ Հիմնադրամը համայնքում կառուցել է խմելու ջրի ջրագիծ, իսկ [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ գյուղում գործում է գյուղտեխնիկայի կայան: Քաղաքի բնակիչներն զբաղվում են նաև [[խաղող]]ի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ։
Ռուսատանի հայ համանյքի հովանավորությամբ Հիմնադրամը համայնքում կառուցել է խմելու ջրի ջրագիծ, իսկ Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ գյուղում գործում է գյուղտեխնիկայի կայան:


== Կրթություն ==
== Կրթություն ==
2013թ.-ի մայիսին [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ը Դրախտիկում շահագործման հանձնեց երկու [[ենթակառույց]]: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ այստեղ կառուցվել է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ<ref>[http://www.aysor.am/am/news/2013/07/05/drakhtik-kindergarden/ Մանկապարտեզ Դրախտիկում]</ref>:
2013թ.-ի մայիսին [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ը Դրախտիկում շահագործման հանձնեց երկու [[ենթակառույց]]: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ այստեղ կառուցվել է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ<ref>[http://www.aysor.am/am/news/2013/07/05/drakhtik-kindergarden/ Մանկապարտեզ Դրախտիկում]</ref>, <ref>[http://haynews.am/hy/archive-38991 Մանկապարտեզ Դրախտիկում]</ref>:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ էլ մայիսից գործում է համայնքային կենտրոնը<ref>[http://hetq.am/arm/print/26809/ Համայնքային կենտրոն Դրախտիկում]</ref> (բուժկետ, ծննդասենյակ, հանդիսությունների դահլիճ, համակարգչային կենտրոն, գրադարան, գյուղապետարան):
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ էլ մայիսից գործում է համայնքային կենտրոնը<ref>[http://hetq.am/arm/print/26809/ Համայնքային կենտրոն Դրախտիկում]</ref> (բուժկետ, ծննդասենյակ, հանդիսությունների դահլիճ, համակարգչային կենտրոն, գրադարան, գյուղապետարան):



09:57, 5 փետրվարի 2014-ի տարբերակ

Քաղաք
Հադրութ
ադրբ.՝ Hadrut
Հադրութի փողոցներից մեկը
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ԲԾՄ720 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն3000 [1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհադրութցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (5)
Հադրութ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հադրութ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հադրութ, քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Հադրութի շրջանի վարչական կենտրոնն է։ Ստեփանակերտից շուրջ 50 կմ հարավ-արևելք։ Գյուղն այսօր ունի շուրջ 450 բնակիչ:

Պատմություն

Հադրութի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Քաղաքի և նրա շրջակայքի տասնյակ հուշարձանները վերաբերում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններին։ Հադրութ նշանակում է միջագետք կամ բառացի՝ երկու գետերի միջև (բնակավայրի երկու կողմերով հոսում են երկու գետակներ, որոնք միախառնվում են Հադրութի ստորին մասում՝ Խորը աղբյուրի մոտ)։ XIX դարում, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մի քանի տասնամյակում քառապատկվել է Հադրութի բնակչության թիվը։ Աշխուժացել են արհեստները, որոնց թիվը XX դարի սկզբին շուրջ 25 էր։ Հայտնի էին որմնադիրները, դարբինները, հյուսները, ոսկերիչները, գորգագործները, մետաքսագործները։ Հադրութը, Շուշիից հետո, երկրամասում երկրորդ արհեստագործական կենտրոնն էր։ 1913-ին ուներ 2795 բնակչություն, գործում էր մետաքսակարժական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան։ Հադրութի մետաքսը ներկայացվել է համաշխարհային ցուցահանդեսների. 1882-ին Մոսկվայի տոնավաճառում այն արժանացել է բրոնզե, իսկ 1883-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ 1918-ին հադրութցիներն ուժեղ դիմադրություն են ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ Խորհրդայնացումից հետո, բռնի հայտնվելով Ադրբեջանական ԽՍՀ կազմում, Հադրութը զրկվել է իր զարգացման հնարավորություններից, փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, կտրտվել կամ արմատահան են արվել հարյուրավոր հա շահութաբեր թթենու այգիներ։ 1988Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հադրութի բնակչությունն ազգային վերածնունդ է ապրել։ Քաղաքի բնակիչները համայն արցախահայության հետ պայքարեցին իրենց ազատության համար։

Տնտեսություն

Ռուսատանի հայ համանյքի հովանավորությամբ Հիմնադրամը համայնքում կառուցել է խմելու ջրի ջրագիծ, իսկ Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ գյուղում գործում է գյուղտեխնիկայի կայան: Քաղաքի բնակիչներն զբաղվում են նաև խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ։

Կրթություն

2013թ.-ի մայիսին Հայաստան համահայկական հիմնադրամը Դրախտիկում շահագործման հանձնեց երկու ենթակառույց: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ այստեղ կառուցվել է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ[2], [3]: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ էլ մայիսից գործում է համայնքային կենտրոնը[4] (բուժկետ, ծննդասենյակ, հանդիսությունների դահլիճ, համակարգչային կենտրոն, գրադարան, գյուղապետարան):

Ճարտարապետություն

Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Հադրութը, գավառով հանդերձ, բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին, սակայն, միշտ վերակառուցվել է։ Այդ են վկայում Հադրութի և շրջակա գյուղերի Սպիտակախաչ վանքի, Շախկախի, Շինատեղի, Անապատի, Սուրբ Հարություն, Սուրբ Աստվածածին, Գրիգոր Լուսավորիչ, Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր վանքերի ու եկեղեցիների (IX-XVII դդ.) վիմագրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ։ XIX դարում կազմակերպվել է Հադրութի կանոնավոր հատակագծով կառուցապատումը. անխաթար պահպանվել են քաղաքի հին հատվածը (շրջկենտրոնի ստորին մասից մինչև վերին գերեզմանատունը), փողոցի երկու կողմում հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր կառույցներ՝ պատշգամբավոր բնակելի տներ (1-3-հարկանի), խանութներ, արհեստանոցներ։ Հադրութում տպագրվում է «Դիզակ» թերթը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։