«Բոշխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27. Տող 27.
}}'''Բոշխ''' ({{lang-lat|Carex}}), [[բոշխազգիներ]]ի ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։
}}'''Բոշխ''' ({{lang-lat|Carex}}), [[բոշխազգիներ]]ի ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։
==Նկարագրություն==
==Նկարագրություն==
Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կըտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ [[դեղաբույսեր|դեղաբույս]]եր են. պարունակում են [[ալկալոիդ]]ներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։
Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ [[դեղաբույսեր|դեղաբույս]]եր են. պարունակում են [[ալկալոիդ]]ներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։
==Տարածումը Հայաստանում==
==Տարածումը Հայաստանում==
Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են {{bt-armlat|բոշխ սուր|C. acutiformis}}, {{bt-armlat|բոշխ գեղակազմ|C. gracilis}}, {{bt-armlat|բոշխ երկառէջք|C. diandra}}, մարգագետիններում՝ {{bt-armlat|բոշխ տխուր|C. tristis}}, {{bt-armlat|բոշխ սև|C. nigra}}, անտառներում՝ {{bt-armlat|բոշխ աղքատիկ|C. depauperata}}, {{bt-armlat|բոշխ Միքելի|C. michelii}}, անապատներում՝ {{bt-armlat|բոշխ հաստասռնակ|C. pachystylis}}, {{bt-armlat|բոշխ թավոտ|C. hirta}} և այլ տեսակներ։ [[Կոճղարմատ]]ները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։
Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են {{bt-armlat|բոշխ սուր|C. acutiformis}}, {{bt-armlat|բոշխ գեղակազմ|C. gracilis}}, {{bt-armlat|բոշխ երկառէջք|C. diandra}}, մարգագետիններում՝ {{bt-armlat|բոշխ տխուր|C. tristis}}, {{bt-armlat|բոշխ սև|C. nigra}}, անտառներում՝ {{bt-armlat|բոշխ աղքատիկ|C. depauperata}}, {{bt-armlat|բոշխ Միքելի|C. michelii}}, անապատներում՝ {{bt-armlat|բոշխ հաստասռնակ|C. pachystylis}}, {{bt-armlat|բոշխ թավոտ|C. hirta}} և այլ տեսակներ։ [[Կոճղարմատ]]ները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։

07:47, 5 փետրվարի 2014-ի տարբերակ

Բոշխ
Բոշխ թավոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Carex
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Տարածվածությունը
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 39369
NCBI 13398
EOL 29129

IPNI13626

Բոշխ (լատին․՝ Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։

Նկարագրություն

Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։

Տարածումը Հայաստանում

Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են բոշխ սուր (C. acutiformis), բոշխ գեղակազմ (C. gracilis), բոշխ երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ բոշխ տխուր (C. tristis), բոշխ սև (C. nigra), անտառներում՝ բոշխ աղքատիկ (C. depauperata), բոշխ Միքելի (C. michelii), անապատներում՝ բոշխ հաստասռնակ (C. pachystylis), բոշխ թավոտ (C. hirta) և այլ տեսակներ։ Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։

Բոշխ Բոհեմի (C. bohemica)-ն հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձրություններում), ճահճուտներում, բոշխ կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձրություններում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։