«Սոսնձակեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 16. Տող 16.
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}


[[Կատեգորիա:Կեռնեխների ընտանիքի թռչուններ]]
[[Կատեգորիա:Կեռնեխներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]

17:35, 2 փետրվարի 2014-ի տարբերակ

Սոսնձակեռնեխ (Turdus viscivorus), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը

Սոսնձակեռնեխի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչի ծածկող փետուրները ունեն դեղին երանգ, թևի թափահարող փետուրները մոխրասև են, որովայնը սպիտակ է` շիկավուն երանգով և կաթիլանման մոխրասև պտերով։ Կրծքի վրա պտերն ավելի են խոշորանում, ձուլվելով մեկը մյուսին, պոչը մոխրագույն է, եզրային զույգ փետուրների ծայրերն ունեն սպիտակավուն պտեր։ Կտուցը դարչնագույն է, ոտքերը` դեղնավուն։ Քաշը` 95-142 գ, թևի երկարությունը` 142-171 մմ։

Կենսակերպը

Turdus viscivorus

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում` նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և գիհու անտառներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին` չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն` մոխրագույն պտերով ձվեր։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամռանն ուտում է միջատներ և թրթուրներ, իսկ ձմռանը` չորացած հատապտուղներ։

Տարածվածությունը

Տարածված է Անգլիայում, Պորտուգալիայում, Փոքր Ասիայում, Պակիստանում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Բայկալում, Միջին Ասիայի լեռնային շրջաններում, Պեչորայի ափերից մինչև Օբ գետը, դեպի հարավ` Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում։[1]

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 41.