«Միխայիլ Լերմոնտով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}
[[Պատկեր:Mikhail lermontov.jpg|մինի]]
[[Պատկեր:Mikhail lermontov.jpg|մինի]]
'''Միխայիլ Յուրևիչ Լերմոնտով''' (3.10.1814, [[Մոսկվա]] – 15.7.1841, [[Պյատիգորսկ]]), ռուս բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր։
'''Միխայիլ Յուրևիչ Լերմոնտով''' (3.10.1814, [[Մոսկվա]] – 15.7.1841, [[Պյատիգորսկ]]), [[ռուս]] բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ։


==Կենսագրություն==
==Կենսագրություն==

17:09, 1 փետրվարի 2014-ի տարբերակ

Միխայիլ Յուրևիչ Լերմոնտով (3.10.1814, Մոսկվա – 15.7.1841, Պյատիգորսկ), ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է պաշտոնաթող կապիտանի ընտանիքում, երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ։ Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկասում։ 1827 թվականին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում (1830-32)։ Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել Պետերբուրգ, սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834)։ 1834 թվականից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ։ Լերմոնտովը 1828 թվականից և մինչև 1832 թվականը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»)։ Լերմոնտովը XIX դար ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ «Վադիմ» (1832-34) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը։

Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։ Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840 թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մցիրի» (1839) և «Դև» (1829-41) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ 1838-39 թվականներին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։

Վերջին անգամ 1841 թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։ Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցություն նաև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ գրականության վրա։ Նրա երկերի հայերեն թարգմանությունը սկսվել է անցյալ դարի 1840-ական թվականերից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները)։ Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաև Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Հովակիմյանը և ուրիշներ։ Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծվել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը)։ Հայ թատրոնում, Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը։

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝