«Պոեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+
+
Տող 6. Տող 6.

Պոեմի թե՛ [[բովանդակություն]]ը, թե՛ [[ձև]]ը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.` [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ը» և «[[Ոդիսական]]ը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «[[Ողբերգության մատյան]]ը», [[Դանթե]]ի «[[Աստվածային կատակերգություն]]ը», [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «[[Վագրենավոր]]ը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Շանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել [[Ջորջ Բայրոն]]ը («[[Չայլդ Հարոլդ]]»), [[Ալեքսանդր Պուշկին]]ը («[[Պղնձե հեծյալ]]»), [[Միխայել Լերմոնտով]]ը («[[Մծիրի]]»), [[Հովհաննես Թումանյան]]ը («[[Անուշ]]») և այլք։

08:21, 9 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Պոեմ (հունարեն` póiema - ստեղծել) - Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։

Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.` Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Շանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայել Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլք։