«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (25) oգտվելով ԱՎԲ
Տող 57. Տող 57.


== Արտադրությունը ==
== Արտադրությունը ==
{{Կենսաֆոտո|391 Triticums L.jpg|right|300px|color=lightgreen|Ցորենի տեսակներ|}}
{{Կենսաֆոտո|391 Triticums L.jpg|thumb|300px|color=lightgreen|տեքստ=Ցորենի տեսակներ}}
{| class="wikitable"
{| class="wikitable"
|+ Ցորենի արտադրությունը ըստ տարեթվի<sup>[http://faostat.fao.org/faostat/servlet/XteServlet3?Areas=%3E862&Items=15&Elements=51&Years=2005&Years=1995&Years=1985&Format=Table&Xaxis=Years&Yaxis=Countries&Aggregate=&Calculate=&Domain=SUA&ItemTypes=Production.Crops.Primary&language=EN (FAOSTAT)]</sup><br />հազար տոննա
|+ Ցորենի արտադրությունը ըստ տարեթվի<sup>[http://faostat.fao.org/faostat/servlet/XteServlet3?Areas=%3E862&Items=15&Elements=51&Years=2005&Years=1995&Years=1985&Format=Table&Xaxis=Years&Yaxis=Countries&Aggregate=&Calculate=&Domain=SUA&ItemTypes=Production.Crops.Primary&language=EN (FAOSTAT)]</sup><br />հազար տոննա

17:28, 19 հունվարի 2014-ի տարբերակ

Ցորեն
Triticeae
փափուկ ցորեն (լատին․՝ Triticeae aestivum)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Triticum
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Մշակման տարածքները
պատկեր
Առաջացման (դեղին) և մշակման տարածքները


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42236
NCBI 4564
EOL 108051

IPNI19220

Ցորեն, (լատին․՝ Triticum), դաշտավլուկազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 20 վայրի և մշակովի տեսակ։ Սրանք բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեք սապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։


Տեսակներ

Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (լատին․՝ Triticum urartu), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն (լատին․՝ Triticum) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն (լատին․՝ Triticum araraticum), վայրի հաճարը (Triticum dicoccoides), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն (լատին․՝ Triticum timopheevi), կոլխիդական երկհատիկ ցորեն (լատին․՝ Triticum pala£o-colchicum), սովորական հաճարը (լատին․՝ Triticum dicoc- cum), կովկասյան ցորեն (լատին․՝ Triticum persicum), կարծր ցորեն (լատին․՝ Triticum durum), տուրգի դում կամ անգլիական ցորեն (լատին․՝ Triticum turgidum), արևելյան ցորեն (լատին․՝ Triticum էսranicum), լեհական ցորեն (լատին․՝ Triticum polonicum), հաբեշական ցորեն (լատին․՝ Triticum aethiopicum), սպահանական ցորեն (լատին․՝ Triticum ispahani- cum)։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն (լատին․՝ Triticum macha), կիսահաճարը կամ ճոնը (լատին․՝ Triticum spelta), փափուկ ցորեն (լատին․՝ Triticum aestivum), կունդիկ ցորեն (լատին․՝ Triticum compactum), կլորահատիկ ցորեն (լատին․՝ Triticum sphaerococcum), Վավիլովի կամ Վանի ցորեն (լատին․՝ Triticum

Ծագում

Ցորենի շատ տեսակների հայրենիքը Անդրկովկաս է։ Հայաստանումում՝ 13 տեսակ կա։ Մ․ Գ․ Թտմանյանը 1930-ական թվականներին հայտնաբերեց վայրի ցորենի ․ Triticum boeoticum, Triticum urartu, Triticum․ araraticum տեսակները, կիսահաճարը (Triticum spelta), ինչպես նաև cw8enի նոր տեսակ՝ Վանի (Triticum)։ Հետագայում Բ․ Գարասեֆերյանը և Պ․ Ղանդիլյանը Եղեգնաձորի և Արարատի շրջաններում հայտնաբերեցին վայրի ցորենի բազմաթիվ նոր տարատեսակներ։ Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում է Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս Է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մ բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։

Կազմություն

Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40—130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3—5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ Պտուղը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ Ձյան շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է —16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև —20°C, իսկ 30—60 սմ ձյան շերտի տակ՝ —40°Շ-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են —13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ —8—9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1—2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը Արարատյան դաշտում 260—270 օր է, Սիսիանում՝ 300 օր, Վարդենիսում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122—128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։

Օգտագործում

Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենը՝ Triticum araraticum

Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ ևն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր։

Մշակման տարածք

Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում (Իրաք, Սիրիա, Իրան) և Թուրքմենիայում մ․ թ․ 6—7 հազար տարի, Եգիպտոսում՝ 4 հազար տարի առաջ, Չինաստանում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5—4 հազար տարի առաջ։ Ամերիկա է տարվել 17-րդ դարում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես ԽՍՀՄ, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Կանադա) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։

Արտադրությունը

Ցորենի տեսակներ
Ցորենի արտադրությունը ըստ տարեթվի(FAOSTAT)
հազար տոննա
Երկիր 1985 1995 2005
Չինաստան 85807 102211 96160
Հնդկաստան 44069 65767 72000
ԱՄՆ 65975 59404 57106
Ռուսաստան 21000 30119 45500
Ֆրանսիա 28784 30880 36922
Կանադա 24252 24989 25547
Ավստրալիա 15999 16504 24067
Գերմանիա 13802 17763 23578
Պակիստան 11703 17002 21591
Թուրքիա 17032 18015 21000

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Watson L., Dallwitz M. J. (2010-04-23). «Triticum L.». The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references (անգլերեն). Institute of Botany, Chinese Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2011-12-14-ին.
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Triticum L.(անգլ.)

Գրականություն

  • Մաթևոսյան Ա․, Բուսաբուծություն, 2 վերամշկված և վերափոխված հրատարակություն, Երևան, 1977,
  • Туманян М․ Г․, Избр․ труды, Е․, 1957, (ռուս.)
  • Пшеница в СССР, под ред․ П․ М․ Жуковского, М․—Д․, 1957, (ռուս.)
  • Вавилов Н․ И․, Мировые ресурсы сортов хлебных злаков, зерновых, бобовых, льна и их использование в селекции․ Пшеница, М․—Д․, 1964, (ռուս.)
  • Жуковский П М․, Культурные растения и их сородичи, 3 перераб․ и доп․ изд․, Д․, 1971։ (ռուս.)

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։