«Բարդուղիմեոս Ֆանարջյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ տառասխալ
Տող 10. Տող 10.


== Պարգևներ ==
== Պարգևներ ==
1971 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ոենտգենաբանների և ռադիոլոգների գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշան ներով, մի շարք մեդալներով։
1971 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ոենտգենաբանների և ռադիոլոգների գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, մի շարք մեդալներով։


== Աշխատանքներ ==
== Աշխատանքներ ==

21:40, 18 հունվարի 2014-ի տարբերակ

Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյան (սեպտեմբերի 1, 1898, Ախալցխա - ապրիլի 9, 1976, Երևան), հայ ռենտգենաբան, ՀՍՍՀ ռենտգենառադիո-ուռուցքաբանական ծառայության հիմնադիրը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1960), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։ Նրա որդին՝ Վիկտոր Ֆանարջյանը, հայաստանի նշանավոր ֆիզիոլոգներից մեկն է։

Գործունեություն

Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկ. ֆակուլտետը 1924 թվականին։ 1936 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։ 1946-ից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ՀՍՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1977-ից՝ Բ․ Ա․Ֆանարջյանի անվան) ԳՀԻ-ի դիրեկտոր։ ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ, կենսաբանական (1956-1959 թթ.), բժշկական (1960-1963) գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար։

Գիտական աշխատանքները վերաբերում են ստամոքսի (քաղցկեղ, խոցային բորբոքումներ), բարակ և հաստ աղիքների, սրտի, թոքերի (քաղցկեղ, տուբերկուլոզ, թոքամզաբորբ, աթելեկտազ, սիլիկոզ), ոսկրային համակարգի հիվանդությունների ոենտգենախտաբանությանը, իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության և չարորակ ուռուցքների բուժման հարցերին։

Բացահայտել է ռենտգենյան ախտորոշմամբ 12-մատնյա աղիքի խոցի դիրքը որոշելու՝ «Բ․ Ա․ Ֆանարջյանի օրինաչափությունը»։ Ֆանարջյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, ռադիոկենսաբանության բաժանմունքը, սրտաբանության ԳՀԻ-ն։ Եղել է «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսի» խմբագիրը, ռենտգենաբանների, ոադիոլոգների և ուռուցքաբանների գիտական ընկերության, ինչպես նաև համամիութենական մի շարք գիտական ընկերությունների նախագահ։

Պարգևներ

1971 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ոենտգենաբանների և ռադիոլոգների գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, մի շարք մեդալներով։

Աշխատանքներ

  • Рентгенодиагностика заболеваний органов грудной клетки, Е․, 1957;
  • Рентгенодиагностика заболеваний пищеварительного тракта, т․ 1 - 2, Е․, 1961 - 64;
  • Рентгенодиагностика, 2 изд․, Е., 1977․

Գրականություն

Соколов Ю․ Н․, Памяти Варфоломея Артемьевича Фанарджяна (к 80-летию со дня рождения), «Вестник рентгенологии и радиологии», 1978, № 6, с․ 90 - 92․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։