«Կորեկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «thumb|Սովորական կորեկ '''Կորեկ''' ({lang-en|Panicum}}), հացազգիների ընտանիքի միամյա խոտաբույս...»:
(Տարբերություն չկա)

12:55, 18 հունվարի 2014-ի տարբերակ

Սովորական կորեկ

Կորեկ ({lang-en|Panicum}}), հացազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 400-ից ավելի տեսակ (ԽՍՀՄ-ում՝ 4): Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում: Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ(Panicum miliaceum): Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև: Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող: Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ: Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է: Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ: Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից: Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։