«Համատարած Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎Կազմությունը: clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.
== Կազմությունը ==
== Կազմությունը ==

«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է [[ազիմուտ]]ային [[հասարակած]] շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի [[քարտեզ]]ներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, [[միջօրեական]]ների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով։ 0°-ի [[միջօրեական]]ն անցնում է [[Աֆրիկա]]յի ամենաարևմտյան կետից։
«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է [[ազիմուտ]]ային [[հասարակած]] շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի [[քարտեզ]]ներից։ Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, [[միջօրեական]]ների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով։ 0°-ի [[միջօրեական]]ն անցնում է [[Աֆրիկա]]յի ամենաարևմտյան կետից։

«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ [[երկրագունդ|Երկրագնդի]] չուսումնասիրված մասերը՝ [[Հյուսիային Ամերիկա]]յի հյուսիս-արևմտյան հատվածը, [[Ասիա]]յի հյուսիս-արևելյան և [[Ավստրալիա]]յի արևելյան մասերը, [[Նոր Զելանդիա]]ն, [[Գրենլանդիա]]յի մի մասը պատկերված չեն։

Տող 14. Տող 14.
Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների [[հայերեն]] տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված [[քարտեզ]]ներում օտար անունների տառադարձության համար։ «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին [[հայերեն]] [[քարտեզագրություն|քարտեզագրական]] տառատեսակները։ «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական [[Վերածնունդ|Վերածննդի]] գիտության և արվեստի լավագույն նմուշն է։ [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը։ «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ։

Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա։ Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով։ Ընդ որում, [[Արեգակ]]ը պատկերված է որպես չորրորդ [[մոլորակ]]: Նրա մեջ ընդգրկված են 57 [[համաստեղություն]]ների նկարները իրենց անվանման հետ միասին<ref name=astgh />:
Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա։ Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով։ Ընդ որում, [[Արեգակ]]ը պատկերված է որպես չորրորդ [[մոլորակ]]։ Նրա մեջ ընդգրկված են 57 [[համաստեղություն]]ների նկարները իրենց անվանման հետ միասին<ref name=astgh />։

==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

08:22, 18 հունվարի 2014-ի տարբերակ

Համատարած Աշխարհացույց

Համատարած Աշխարհացույց, առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։[1] Տպագրվել է Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում 1695 թվականին[1] Թովմաս Վանանդեցու կողմից։ Այն Եվրոպայում տպագրված առաջին քարտեզներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։

Ստեղծումը

Տպագրվել է 1695 թվականին։ Նրա տպագրման մասնակցել են Գողթան գավառի Վանանդա գյուղից չորս հայ բնակիչներ, և այն տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում։[1] Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները։ Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները։ Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ։

Կազմությունը

«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից։ Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով։ 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից։

«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածը, Ասիայի հյուսիս-արևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն։

Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար։ «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեզագրական տառատեսակները։ «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշն է։ Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը։ «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ։

Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա։ Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով։ Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ։ Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները իրենց անվանման հետ միասին[1]։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վանիկ Աթոյան (2009). Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. ISBN 9789939800677.

Տես նաև