«Ֆերդինանդ VII»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Իսպանիայի թագավորներ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի թագավորներ]]
[[Կատեգորիա:1784 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1784 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1833 մահեր]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 14 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 14 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1833 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 29 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 29 մահեր]]

06:02, 17 հունվարի 2014-ի տարբերակ

Ֆերդինանդ VII, Ֆրանցիսկո Գոյայի նկար

Ֆերդինանդ VII (իսպ.՝ Fernando VII, լրիվ անունը՝ Ferdinand Maria Frans de Paula Dominicus Vincent Ferrer Anton Jozef Joachim Pascal Dictus Johan Nepomuceen Januarius Frans Xavier Rafaël Michaël Gabriël Calixtus Cajetanus Faustus Lodewijk Raymond Gregorius Laurens Hiëronymus; հոկտեմբերի 14, 1784, Մադրիդ - սեպտեմբերի 29, 1833, Մադրիդ), Իսպանիայի թագավոր 1808 թ. և 1814-33 թթ։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Գոդոյին տապալելուց և իր հոր՝ Կարլոս IV-ի հրաժարականից հետո։

Նապոլեոն I-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան, օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից (1808) և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին։ 1808-1814 թթ. ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո, 1814 թ. վերադարձել է Իսպանիա։ Իրեն շրջապատելով կամարիլիայով, վերացրել է 1808-14 թթ. իսպանական հեղափոխության նվաճումները։ 1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում, հարկադրված ընդունել է 1812 թ. արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։

Հեղափոխության ճնշումից (1823) հետո վերականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։

Արտաքին հղումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։