«Կոնստանդին Զ Վահկացի»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
Կոստանդին Զ Վահկացի (1430-1439), Ամենայն Հայոց կաթողիկոս 1430-ից։ Հաջորդել է Պողոս Բ Գառնեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1439-ին Սիս քաղաքում։ |
{{միացնել|Կոստանդին Զ Վահկացի}} |
||
'''Կոստանդին Զ Վահկացի''' (1430-1439), Ամենայն Հայոց կաթողիկոս 1430-ից։ Հաջորդել է Պողոս Բ Գառնեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1439-ին Սիս քաղաքում։ |
|||
Նախապես Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ։ 1413-ին Կաֆա կատարած ուղևորությունից հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը և եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից։ |
Նախապես Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ։ 1413-ին Կաֆա կատարած ուղևորությունից հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը և եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից։ |
17:19, 16 հունվարի 2014-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Կոստանդին Զ Վահկացի հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կոստանդին Զ Վահկացի (1430-1439), Ամենայն Հայոց կաթողիկոս 1430-ից։ Հաջորդել է Պողոս Բ Գառնեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1439-ին Սիս քաղաքում։
Նախապես Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ։ 1413-ին Կաֆա կատարած ուղևորությունից հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը և եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից։
Կաթողիկոսական գահ բարձրանալով՝ Կոստանդին Զ Վահկացին նախևառաջ փորձել է վերականգնել Սսի Հայոց կաթողիկոսության Ամենայն Հայոց տիտղոսի իրավունքները։ Քանզի այդ ժամանակ Հայաստանում և Կիլիկիայում քաղաքական անիշխանություն էր տիրում, Հայոց հայրապետը ջանում էր Սսի Հայոց կաթողիկոսությունը վերստին դարձնել համահայկական կրոնական կենտրոն, վերադարձնել Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորների ձեռնադրության և օծման իրավունքը։ Այս ճանապարհով նա փորձում էր Հայոց եկեղեցու ներսում ստեղծել կառավարման միակենտրոն համակարգ, և սա էր պատճառը, որ 1430-ին Կոստանդին Ա Վահկացին Մկրտիչ Նաղաշին ձեռնադրոմ է Ամիդի (Դիարբեքիր) թեմակալ առաջնորդ։
Մահմեդականության աճող վտանգը պատճառ հանդիսացավ, որ կրկին քննարկվի քրիստոնյա եկեղեցիների միության հարցը։ Այս խնդրի կենսագործումն իր ձեռքը վերցրեց Եվգենիոս Դ պապը (1431-1441)։ Քրիստոնեական եկեղեցիների միավորման համար ժողովը հրավիրվել էր 1438-ի հունվարին Ֆերրարա քաղաքում և շարունակվեց Ֆլորենցիայում։ Հայոց պատվիրակությունը Ֆլորենցիա հասավ1439-ի օգոստոսին, երբ արդեն ընդունվել էր միաբանության հռչակագիրը։ Քանի որ հայ պատվիրակությունը չէր մասնակցել հռչակագրի ընդունմանը, ապա Եվգենիոս Դ պապը հայ-հռոմեական եկեղեցիների միավորման համար 1439-ի նոյեմբերի 22-ին ընդունեց հատուկ կոնդակ. «Հրահանգ առ հայս»։ Իրականում հայ-հռոմեական եկեղեցիների միավորում տեղի չունեցավ և «հռչակագիրը» մնաց թղթի վրա։ Մինչև պատվիրակության վերադարձը կաթողիկոսը թունավորմամբ արդեն մահացել էր։
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Զ Վահկացուն հաջորդել է Գրիգոր Թ Մուսաբեկյանցը։
Գր. Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001