«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
=== Անառակ վարքը ===
=== Անառակ վարքը ===
Վալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի եւ վիրավորական, իսկ իրեն անձամբ` որպես դաժան, գծուծ եւ անխելք: <br />
Վալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի եւ վիրավորական, իսկ իրեն անձամբ` որպես դաժան, գծուծ եւ անխելք: <br />
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ [[Սվետոնիոս]]ը եւ Տակիտոսը: Թե' մեկը, եւ թե' մյուսը գրում են, որ իր կրքերը բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի [[լուպանարիում]]ներից մեկը:
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ [[Սվետոնիոս]]ը եւ [[Կոռնելիոս Տակիտոս|Տակիտոսը]]: Թե' մեկը, եւ թե' մյուսը գրում են, որ իր կրքերը բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի [[լուպանարիում]]ներից մեկը:

12:41, 6 հունվարի 2014-ի տարբերակ

Մեսալինան իր որդի Բրիտանիկոսին գրկած: Լուվր

Վալերիա Մեսալինա (լատին․՝ Valeria Messalina) (մոտ 17/20 — 48թթ.)` եղել է Կլավդիոս կայսեր երրորդ կինը, Բրիտանիկոսի եւ Ներոնի կինը դարձած Կլավդիա Օկտավիայի մայրը: Իր անառակ վարքի համար «Մեսալինա» անունն ստացել է փոխաբերական իմաստ: Հին Հռոմում հայտնի է եղել որպես իշխանատենչ եւ ազդեցիկ կին:

Ծագումը

Վալերիան եղել է 20թ. Հռոմի կոնսուլ Մարկոս Վալերիոս Մեսալա Բարբատայի եւ Դոմիցիա Լեպիդա Կրտսերի դուստրը: Հայրն ու մայրը եղել են մորական գծով երկհարազատ քույր ու եղբայր: Մորական պապը եղել է մ.թ.ա.16թ. Հռոմի կոնսուլ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, տատը` Անտոնիա Ավագը: Մարկոս Վալերիոսի մայրը եղել է մ.թ.ա. 50թ. կոնսուլ Գայոս Կլավդիոս Մարկելոսի հետ Օկտավիա Ավագի առաջին ամուսնությունից ծնված Օկտավիա Կրտսերը:
Կան նաեւ Վալերիա Մեսալինայի ծնողների ծագման վերաբերյալ այլ վարկածներ:

Կյանքը

Մանկությունն անց է կացրել Կալիգուլայի արքունիքում: Նրա հորեղբայր Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսը եղել է կայսեր քրոջ` Ագրիպինա Կրտսերի ամուսինը: Ենթադրվում է, որ Կալիգուլայի անառակ խնջույքներում տիրող վիճակն է ձեւավորել այդ կնոջ բնավորությունը, չնայած, անտիկ որոշ պատմիչներ պնդում են, որ իր անբարոյական կյանքը Մեսալինան սկսել է դեռեւս տասներեք տարեկանից: 38թ. Կալիգուլան նրան կնության է տալիս իր քեռի Կլավդիոսին, ով միաժամանակ Վալերիայի մոր երկհարազատ եղբայրն էր:

Անառակ վարքը

Վալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի եւ վիրավորական, իսկ իրեն անձամբ` որպես դաժան, գծուծ եւ անխելք:
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ Սվետոնիոսը եւ Տակիտոսը: Թե' մեկը, եւ թե' մյուսը գրում են, որ իր կրքերը բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի լուպանարիումներից մեկը: