«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։ (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 16. Տող 16.
Ծնվել է [[1840]] թվականին [[Վան]]ում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել [[Վարագա վանք]]ի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «[[Արծվի Վասպուրական]]» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ [[1862]] թվականին [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, [[1863]]-[[1865]] թվականներին «[[Արծվիկ Տարոնո]]» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։
Ծնվել է [[1840]] թվականին [[Վան]]ում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել [[Վարագա վանք]]ի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «[[Արծվի Վասպուրական]]» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ [[1862]] թվականին [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, [[1863]]-[[1865]] թվականներին «[[Արծվիկ Տարոնո]]» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։


[[Խրիմյան Հայրիկ|Խրիմյանի]] հետ, որպես [[նվիրակ]] ու քարոզիչ, [[1860]]-[[1861]] թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ [[1867]] թվականին [[Կարին]]ում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել [[Վան]], որպես քարոզիչ։ [[1867]]-[[1869]] թվականներին ստանձնել է [[Կարին]]ի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ [[1869]] թվականին նշանակվել [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ [[Վասպուրական]]ում։ [[1872]] թվականին մասնակցում է [[Վան]]ում կազմակերպված «[[Միություն և փրկություն]]» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
[[Խրիմյան Հայրիկ|Խրիմյանի]] հետ, որպես [[նվիրակ]] ու քարոզիչ, [[1860]]-[[1861]] թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ [[1867]] թվականին [[Կարին]]ում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել [[Վան]], որպես քարոզիչ։ [[1867]]-[[1869]] թվականներին ստանձնել է [[Կարին]]ի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ [[1869]] թվականին նշանակվել [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ [[Վասպուրական]]ում։ [[1872]] թվականին մասնակցում է [[Վան]]ում կազմակերպված «[[Միություն և փրկություն]]» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։


[[1879]]-[[1881]] թվականներին եղել է [[Վան]]ի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «[[Սև խաչ]]» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ [[1881]] թվականին կառավարության հրամանով հեռացել է [[Վան]]ից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով [[Բաղեշ]]ում, ապա՝ [[Խարբերդ]]ում։ [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] օծվել է եպիսկոպոս, նշանակվել [[Տրապիզոն]]ի, այնուհետ՝ [[Տարոն]]ի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել [[Կոստանդնուպոլիս]], որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է [[Բերա]]յի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
[[1879]]-[[1881]] թվականներին եղել է [[Վան]]ի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «[[Սև խաչ]]» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ [[1881]] թվականին կառավարության հրամանով հեռացել է [[Վան]]ից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով [[Բաղեշ]]ում, ապա՝ [[Խարբերդ]]ում։ [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] օծվել է եպիսկոպոս, նշանակվել [[Տրապիզոն]]ի, այնուհետ՝ [[Տարոն]]ի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել [[Կոստանդնուպոլիս]], որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է [[Բերա]]յի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

08:55, 4 հունվարի 2014-ի տարբերակ

Գարեգին Սրվանձտյան
արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց
Դիմանկար
բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ
Ծնվել էնոյեմբերի 17 1840
ԾննդավայրՎան (Թուրքիա) Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 17 1892
Մահվան վայրԿոստանդնուպոլիս (Թուրքիա) Թուրքիա
Մասնագիտությունբանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա
ԱշխատավայրԱրծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան
ԱնդամությունՄիություն ի փրկություն և Սև խաչ

Գարեգին Ավետիսի Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17 1840 թ. - նոյեմբերի 17 1892 թ.), հայ բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։

Կենսագրությունը

Ծնվել է 1840 թվականին Վանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թվականներին «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թվականին Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թվականներին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թվականին նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872 թվականին մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թվականներին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թվականին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնից հետո։

Գրական գործունեությունը

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-1870 թթ) և «Շուշան Շավարշանա» (1875 թ) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։

Գրականություն

  • Է. Ա. Կոստանդյան, «Գարեգին Սրվանձտյանց», Երևան 1979


Արտաքին հղումներ