«Փոստային նամականիշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ «Փոստային նամականիշ» վերանվանված է «Նամականիշ» վերահղմամբ: Ըստ քննարկման
չ «Նամականիշ» վերանվանված է «Փոստային նամականիշ» վերահղմամբ
(Տարբերություն չկա)

18:24, 31 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Հայաստանի Հանրապետության նամականիշ (1920)

Փոստային նամականիշ - փոստային գերատեսչությունների թողարկած և փոստային առաքումների վճարումների համար նախատեսված դրոշմաթուղթ է: Ստեղծված է փոստային վճարումները հեշտացնելու համար: Գերակշռող մասի վրա դրոշմված են պետության և փոստային վարչության անվանումը, անվանագինը, ինչպես նաև պրոպագանդիստական, բացատրական կամ հոբելյանական բնույթի մակագրություն: Նամականիշերը նաև ֆիլատելիստական հավաքածուների նյութ են:

Նախապատմությունը

  • Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան (հուն. «τέλος» -թելոս) էին դնում: Դա նշան էր , որ նամակի ուղղարկման համար վճարված է և այլևս վճարել պէտք չէ: Այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախահայրն է:
  • 1653-1654Լյուդովիկոս XIV- ի թույլատրությամբ Ժան-Ժակ Ռենուար դե Վիլայեն (ֆր. Jean-Jacques Renouard de Villayer) Փարիզում կազմակերպում է կանոնավոր փոստային ծառայություն և թողարկում փոստային վճարի մեկ սու արժողությամբ, ժապավենաձև տոմսեր (Billet de port payé): Դրանցով փաթաթում էին փոստային առաքումը, կամ դնում մեջը այնպես, որ դրսից երևար: Ժապավենաձև տոմսի վրա Ռենուար դե Վիլայենի հատուկ կնիքն էր և գրված էր՝ «port payé, le… jour de l’an 1653 (1654)» (վճարված է,....օրը, 1653(1654) թ.): Ոչ մի օրինակ չի պահպանվել:
  • 1660-1663Անգլիայում գլխավոր պոչտմեյստեր Հենրի Բիշոպի (անգլ. Henry Bishop, 1605-1691) օրոք հայտնվեցին փոստային վճարը հաստատող առաջին կնիքները: Նրանց մեջ նշվում էր, թե նամակ ստացողը ինչքան պետք է վճարի: Այդ կնիքները օգտագործվում էին Լոնդոնում, Էդինբուրգում, Դուբլինում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայի անգլիական գաղութներում:
  • 1660 — Լոնդոնցի պաստառագործ Ռոբերտ Մարրեյը (անգլ. Robert Murray) կազմակերպեց առաջին մասնավոր քաղաքային փոստը, որը հետագայում անցավ իր գործընկեր Ուիլյամ Դոքրային (անգլ. William Dockwra, 1635-1716): Փոստային ծառայությունը սկսեցին անվանել «պեննի փոստ» («The London Penny Post»), քանի որ մինչև մեկ ֆունտ քաշով նամակի տեղափոխման վճարը մեկ պեննի էր:
    • 1683 — Ռոբերտ Դոքրայը գործառության մեջ մտցրեց կանխավճարի եռանկյունաձև կնիք, որի վրա գրված էր «Penny Post Paid» (փոստային վճարը՝ մեկ պեննի գանձված է) և եռանկյունու կենտրոնում թվով նշվում էր նամակի ուղարկման վայրը:
  • 1819-1837 — Սարդինյան թագավորությունում թողարկվում էին կնքված փոստային թղթեր (Carta postala bolata ), որոնց վրա կապույտ թանաքով, իսկ 1820 թվականից անգույն դաջվածքով տպվում էր առաքման վճարը (15, 20 և 50 չենտեզա) և պատկերված էր փոստային գալարափող փչող, հեծյալ տղա: Կապված թղթի արժեքից կնիքը լինում էր կլոր, ձվածիր կամ ութանկյուն: Կեղծումը կանխարգելելու համար թղթերը տարբեր ջրանշաններ ուներ:
  • 1823 — շվեդ լեյտենանտ Կուրրի Գաբրիել Տրեֆենբերգը (շվեդ. Curry Gabriel Treffenberg, 1791—1875) առաջարկեց մտցնել շրջանառության մեջ կանխավճարով ծրարներ՝ վրան անգույն դաջվածքով կամ գունեղ ալեգորիկ նկարով նամականիշ, որը դժվար կլիներ կեղծելը: Ստոկհոլմի կենտրոնական փոստային բաժանմունքը մերժեց առաջարկը, ձևակերպելով այն որպես «անհեթտթ»:
  • 1834-1838 — շոտլանդացի գրքերի առևտրական և հրատարակիչ Ջեյմս Չալմերսը (անգլ. James Chalmers, 1782-1853) նախագիծեց և պատրաստեց փոստային վճարման նշաններ:
  • 1835-1836 — ավստրիական չինովնիկ, փոստային հաշվապահի օգնական Լորենց Կոշիրը (սլովեն. Lovrenc Košir, գերմ. Laurenz Koschier, 1804-1879)) առաջարկեց փոստային առաքման վճարը նախապես գանձել սոսնձվող նամականիշերի միջոցով:

Առաջին նամականիշերը

Անգլիական առաջին նամականիշի թողարկումից հետո, տարբեր երկրներում հայտնվեցին փոստային նամականիշեր:

XX դարի սկզբին նամականիշեր ունեին 310 երկիր (այդ թվում արդեն գոյություն չունեցող), կնիքով ծրարներ՝ 135 երկիր: Այդ ժամանակ հարց առաջացավ թողարկել համաշխարհային փոստային նամականիշեր, սակայն դրան հակադրվեց այն, որ շատ երկրների տարադրամը արժեքազրկված էր (հատկապես լատինաամերիկյան երկրներում): 1897 թվականի փոստային կոնգրեսում (Վաշինգտոն) որոշում ընդունվեց միանման անվանագների համար բոլոր երկրներում միևնույն գույներով նամականիշ թողարկել և արգելել հոբելյանական նամականիշերի շրջանառությունը: Սակայն այս որոշումը չիրագործվեց:


Գրականություն

Արտաքին հղումներ