«Կերալա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Նահանգներ]]
[[Կատեգորիա:Հնդկաստանի նահանգներ և տարածքներ]]

09:07, 29 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կերալա (բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38,9 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ 21,3 մլն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։Տարածքի մեծ մասը գրավում Է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։Կլիման արևադարձային Է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան Է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու անկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70% -ը) և բրնձի ցանքատարածություններով։ Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգցած Է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել Է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։