«Մկրտիչ Ջանան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+կատեգորիաներ
Տող 20. Տող 20.
{{DEFAULTSORT:Ջանան, Մկրտիչ}}
{{DEFAULTSORT:Ջանան, Մկրտիչ}}
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:1892 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1892 ծնունդներ]]

00:32, 30 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Մկրտիչ Ջանան (Նիկիտա Միհրանի Ջանանյան, 1892 - 1938),հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ(1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից:

Ծնվել է Կոստանդնուպոլիսում: Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ, 1912 - 1922-ին խաղացել է Կ.Պոլսի և Փարիզի հայկական թատրոններում: 1923-ին տեղափոխվել է Երևան և խաղացել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:

Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»):

Նկարահանվել է «Խասփուշ» (Սեիդ), «Քրդեր և եզդիներ» (Խանո), «Երկու գիշեր» (պրեմիեր-մինիստր) կինոնկարներում:

Վահան Թոթովենցի հետ գրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» ինսցենիրովկան: 1932-ին բեմադրվել է նրա «Սիրելն արվեստ է» պիեսը: Գրել է «Շահնամե» և «Բանվոր քեռին Արևելքում» (մանկական) պիեսները: Մահացել է 1938-ին:[1]


Մ.Ջանանի երկերի մատենագրություն

  • Շահնամե (դրամա), Ե., Պետհրատ, 1935, 158 էջ:


Աղբյուրներ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 377-378.