«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44. Տող 44.
== Ոսկրերի միացման տեսակները ==
== Ոսկրերի միացման տեսակները ==


Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից:Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ),կիսաշարժուն և շարժուն:


Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով:Ոսկրերն իրար միանում են շարակցական,աճա-
ռային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները,կոնքի ոսկրերի սերտաճումը):Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով:Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները):Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ:Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ,հոդային մակերեսներ և հոդախոռոչ:

Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից:Ներքին թաղանթն արտադրում
[[Կատեգորիա:Կազմախոսություն]]
[[Կատեգորիա:Կազմախոսություն]]

17:54, 25 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Հոդի կառուցվածքի գծապատկերը
Մարդու կմախքը

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը,որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է,ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը,կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը,խոշոր անոթները,կոնքը՝ սեռական,միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի,ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկրը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից,որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։Այն կազմված է ոսկրաբջիջներից,օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից,որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։Այն պինդ է և ամուր,օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր,նրա- նում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում,ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։Եթե թիթեղները իրար կիպ են հպվում,ոսկրանյութը հոծ է,իսկ եթե դասավորված են ոչ խիտ,առաջանում է սպունգանման ոսկրանյութ։

Ոսկրի կառուցվածքը

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։Այն բարակ,ամուր,արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։

Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր,սպունգանման,տափակ և խառը։

Խողովակավոր ոսկրերը սնամեջ են,որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից,որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։Գլխիկները կազմված են սպունգանման նյութից,որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով,որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։Տարբերում են երկար (բազուկոսկր,ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։

Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող,դաստակի ոսկրեր)։

Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով,որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր,կոնքոսկր)։

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։

Ոսկրերի բաղադրությունը

Կենդանի օրգանիզմում ոսկրը պարունակում է 50 % ջուր,28 % օրգանական և 22 % անօրգանական նյութ:Ոսկրի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիում,ֆոսֆոր,մագնեզիում և ուրիշ),որոնցից կախված է ոսկրի կարծրությունը,իսկ 1/3-ը օրգանական նյութեր,որոնք պայմանավորում են ոսկրի առաձգականությունը,ճկությունը:Տա- րիքին զուգընթաց փոխվում է ոսկրի քիմիական կազմը:Մանուկների և պատանիների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութեր,ուստի նրանց ոսկրերը ճկուն են և ուշ կոտրվում:Տարեց և ծերունական հասակում ոսկրերում գերակշռում են անօրգանական աղերը,որի պատճառով նրանք դառնում են դյուրաբեկ,փխրուն,շուտ կոտրվում են և դժվար կպչում:

Ոսկրերի աճը

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ:Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ:Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր,իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ:Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ:

Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը:Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում,սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում:

Ոսկրերի միացման տեսակները

Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից:Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ),կիսաշարժուն և շարժուն:

Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով:Ոսկրերն իրար միանում են շարակցական,աճա- ռային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները,կոնքի ոսկրերի սերտաճումը):Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով:Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները):Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ:Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ,հոդային մակերեսներ և հոդախոռոչ:

Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից:Ներքին թաղանթն արտադրում