«Կոնստանտին Ստանիսլավսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-18073-0003, Konstantin Sergejewitsch Stanislawski.jpg|մինի|Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի]]
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-18073-0003, Konstantin Sergejewitsch Stanislawski.jpg|մինի|Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի]]
'''Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի''' (իրական անունը` '''Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև''') ([[ռուսերեն]]՝ ''Константин Сергеевич Станиславский'') ([[1863]] թ. [[հունվարի 17]], [[Մոսկվա]] – [[1938]] թ. [[օգոստոսի 7]], նույն վայրում). ռուս [[դերասան]], [[ռեժիսոր]], թատրոնի ռեֆորմիստ։ [[Ռեալիզմ]]ի ներկայացուցիչ։
'''Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի''' (իրական անունը` '''Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև''') ([[ռուսերեն]]՝ ''Константин Сергеевич Станиславский'') ([[1863]] թ. [[հունվարի 17]], [[Մոսկվա]] – [[1938]] թ. [[օգոստոսի 7]], նույն վայրում). ռուս [[դերասան]], [[ռեժիսոր]], [[թատրոն]]ի ռեֆորմիստ։ [[Ռեալիզմ]]ի ներկայացուցիչ։


== Կյանքը և ստեղծագործությունը ==
== Կյանքը և ստեղծագործությունը ==
Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի բեմական անունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։
Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական [[ընտանիք]]ում։ Ընդունել է Ստանիսլավսկի [[կեղծանուն]]ը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թ-ին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թթ-ին սովորել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն ([[Ալեքսանդր Պուշկին]]ի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ ([[Ֆրիդրիխ Շիլլեր]]ի «Սեր և խարդավանք»), [[Օթելլո]] ([[Վիլյամ Շեքսպիր]]ի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր [[դերասան]]ի փառք։ [[Ռեժիսոր]]ական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ ([[Լև Տոլստոյ]]ի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։
Ստանիսլավսկին 1898 թ-ին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը։
Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է [[Մոսկվա]]յի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է [[Անտոն Չեխով]]ի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը։
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Քաղքենիները», «Հատակումը», [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]]), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի ([[Հենրիկ Իբսեն]]ի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի ([[Կառլո Գոլդոնի]]ի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։
1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։
1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է [[Նիկոլայ Գոգոլ]]ի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։
Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։
Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։
Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։
Ստանիսլավսկին [[հայ]] [[մշակույթ]]ի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ [[Լազարյան ճեմարան]]ում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ [[Վարդգես Սուրենյանց]]ի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, [[Կարեն Միքայելյան]]ի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր [[Օվի Սևումյան]]ը։
Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։
Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է [[Եվգենի Վախթանգով]]ը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։
Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը։
Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը։
Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.)։
Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.)։
1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։
1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։
Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.)։
Նրա անունով կոչվել են փողոցներ [[ՌԴ]]-ում, [[Ուկրաինա]]յում, [[Երևան]]ում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ [[Կարագանդա]]յում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.)։


«Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը` հրաշալի»։
«Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը` հրաշալի»։

19:25, 22 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի (իրական անունը` Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև) (ռուսերեն՝ Константин Сергеевич Станиславский) (1863 թ. հունվարի 17, Մոսկվա1938 թ. օգոստոսի 7, նույն վայրում). ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ։ Ռեալիզմի ներկայացուցիչ։

Կյանքը և ստեղծագործությունը

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։ Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։ Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։ Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։ Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։ Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։ Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։ Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը։ Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.)։ 1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։ Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.)։

«Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը` հրաշալի»։
«Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում»։
«Սովորեք լսել, հասկանալ և սիրել դաժան ճշմարտությունը ձեր մասին»։
Կոնստանտին Ստանիսլավսկի