«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15), → (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Հենաշարժիչ համակարգի նշանակությունը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են [[կմախք]]ը,որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող [[մկաններ]]ը՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող [[օրգան]]ներն արտաքին ազդեցություններից։Գանգատուփը [[գլխուղեղ]]ի զետեղարանն է,ողնաշարային խողովակը՝ [[ողնուղեղ]]ի ոսկրապատյանը,կրծքավանդակը պաշտպանում է [[սիրտ]]ը, [[թոք]]երը,խոշոր անոթները,կոնքը՝ սեռական,միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր ([[երկաթ]]ի,[[ֆոսֆոր]]ի, [[կալցիում]]ի և ուրիշ)։ Ոսկրը նաև [[արյուն]]աստեղծ օրգան է։

== Ոսկրահյուսվածք ==
== Ոսկրահյուսվածք ==

12:17, 21 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Հոդի կառուցվածքի գծապատկերը
Մարդու կմախքը

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը,որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է,ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը,կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը,խոշոր անոթները,կոնքը՝ սեռական,միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի,ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկրը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից,որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։Այն կազմված է ոսկրաբջիջներից,օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից,որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։Այն պինդ է և ամուր,օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր,նրա- նում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում,ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։Եթե թիթեղները իրար կիպ են հպվում,ոսկրանյութը հոծ է,իսկ եթե դասավորված են ոչ խիտ,առաջանում է սպունգանման ոսկրանյութ։