«Կճուճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Սպասք ՀոթՔաթ գործիքով
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Խեցեգործություն]]
[[Կատեգորիա:Խեցեգործություն]]
[[Կատեգորիա:Սպասք]]

13:56, 20 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Դասական կճուճ

Կճուճ, խեցեգործության զարգացման հետ, սկսած էնեոլիթից, կավե ամանների մեջ կճուճները զգալի քանակ են կազմում:Կճուճների վրա, ժողովրդական պատկերացումներին համապատասխան, արվել են զանազան նախշեր (բուսական, երկրաչափական, ալիքաձև, կենդանիների, մարդկանց վերադիր և փորանախշ պատկերներ, պաշտամունքային խորհրդանշաններ և այլն), որոնց մի մասն ունեցել են զուտ դեկորատիվ նշանակություն:Կճուճների բազմազան ձևերը կապված են սովորությունների, օգտագործման համեմատաբար հարմար եղանակների, տերիտորիալ և ազգագրական առանձնահատկությունների հետ: Կճուճները սովորաբար լինում են երկկանթ (թոնրի մեջ իջեցնելու, կրակի վրա դնելու և այլնի համար), երբեմն՝ քառականթ, միականթ, առանց կանթի (հիմնականում՝ մթերքներ պահելու համար):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։