«Կոճղարմատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Файл:Polygonatum multiflorum6 ies.jpg|thumb|right|Polygonatum multiflorum-ի կոճղարմատները]]
[[file:Polygonatum multiflorum6 ies.jpg|thumb|right|Polygonatum multiflorum-ի կոճղարմատները]]
'''Կոճղարմատ''' ({{lang-lat|rhizoma}}), բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա [[ընձյուղ]]: Արմատից տարբերվում է ծայրապատյանի բացակայությամբ, [[պարենքիմ]]ի և թեփուկանման, մանր տերևների առկայությամբ:
'''Կոճղարմատ''' ({{lang-lat|rhizoma}}), բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա [[ընձյուղ]]: Արմատից տարբերվում է ծայրապատյանի բացակայությամբ, [[պարենքիմ]]ի և թեփուկանման, մանր տերևների առկայությամբ:



14:16, 14 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Polygonatum multiflorum-ի կոճղարմատները

Կոճղարմատ (լատին․՝ rhizoma), բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա ընձյուղ: Արմատից տարբերվում է ծայրապատյանի բացակայությամբ, պարենքիմի և թեփուկանման, մանր տերևների առկայությամբ:

Վերջիններիս ծոցերում կամ հանգույցներում առաջանում են բողբոջներ, որոնք ամեն տարի ստորգետնյա նոր ընձյուղներ և հավելյալ արմատներ են առաջացնում: Որոշ բույսերի (հիրիկի) կոճղարմատները կարճ են, հաստ, մյուսներինը (օրինակ՝ սիզախոտինը)՝ շատ բարակ, երկար, արագ ճյուղավորվող: Կոճղարմատի ծերացած մասերի մահացման դեպքում վերգետնյա հատվածները միմյանցից առանձնանում են, տեղի է ունենում բնական վեգետատիվ բազմացում: կոճղարմատները հողում տարածվում են հորիզոնական ուղղությամբ, երբեմն՝ թեքությամբ: Տարածման խորությունը սովորաբար ընդգրկում է վարելաշերտը, բայց որոշ բույսեր (մոլասորգո) թափանցում են մինչև մեկ և ավելի մետր:

Կոճղարմատավոր բույսերից մի քանիսը (արվանտակ, սեզ, մոլասորգո, ձիաձետ) վարելաշերտում առաջացնում են արմատների խիտ ցանց՝ դժվարացնելով հողի մշակման, բույսերի ցանքի ու խնամքի աշխատանքները: Որոշ բույսերի կոճղարմատները պարունակում են դեղանյութեր (կատվախոտ), ներկանյութեր (կզմուխ), դաբաղանյութեր (մատրասդ) Ան: Երկար կոճղարմատներ ունեցող բույսերն օգտագործվում են ավազուտների ամրացման համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։