«Մկրտիչ Ջանան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Մկրտիչ Ջանան''' ([[1892]] - [[1938]]), դերասան, դրամատուրգ, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ(1932), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]]-ից:
'''Մկրտիչ Ջանան''' (''Նիկիտա Միհրանի Ջանանյան'', [[1892]] - [[1938]]),հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ(1932), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]]-ից:


Ծնվել է [[Կոստանդնուպոլիս]]ում: Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ, [[1912]] - [[1922]]-ին խաղացել է Կ.Պոլսի և [[Փարիզ]]ի հայկական թատրոններում: [[1923]]-ին տեղափոխվել է [[Երևան]] և խաղացել [[Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն]]ում:
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս]]ում: Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ, [[1912]] - [[1922]]-ին խաղացել է Կ.Պոլսի և [[Փարիզ]]ի հայկական թատրոններում: [[1923]]-ին տեղափոխվել է [[Երևան]] և խաղացել [[Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն]]ում:

21:16, 22 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Մկրտիչ Ջանան (Նիկիտա Միհրանի Ջանանյան, 1892 - 1938),հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ(1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից:

Ծնվել է Կոստանդնուպոլիսում: Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ, 1912 - 1922-ին խաղացել է Կ.Պոլսի և Փարիզի հայկական թատրոններում: 1923-ին տեղափոխվել է Երևան և խաղացել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:

Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»):

Նկարահանվել է «Խասփուշ» (Սեիդ), «Քրդեր և եզդիներ» (Խանո), «Երկու գիշեր» (պրեմիեր-մինիստր) կինոնկարներում:

Վահան Թոթովենցի հետ գրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» ինսցենիրովկան: 1932-ին բեմադրվել է նրա «Սիրելն արվեստ է» պիեսը: Գրել է «Շահնամե» և «Բանվոր քեռին Արևելքում» (մանկական) պիեսները: Մահացել է 1938-ին:


Մ.Ջանանի երկերի մատենագրություն

  • Շահնամե (դրամա), Ե., Պետհրատ, 1935, 158 էջ:


Աղբյուրներ