«Հովհաննես Ղուկասյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
''Հովհաննես Ղուկասյան'' (ծնվել է 20-րդ դարի սկզբերին Իրանում):''Հովհաննես Ղուկասյանը'' հայրենադարձ բանաստեղծ է. Սովետական Հայաստան ներգաղթել է 1946 թ. հուլիսին:
''Հովհաննես Ղուկասյան'' (բազմաժանր գրող,ծնվել է 20-րդ դարի սկզբերին Իրանում):''Հովհաննես Ղուկասյանը'' հայրենադարձ բանաստեղծ է. Սովետական Հայաստան ներգաղթել է 1946 թ. հուլիսին:


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==

10:49, 8 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Հովհաննես Ղուկասյան (բազմաժանր գրող,ծնվել է 20-րդ դարի սկզբերին Իրանում):Հովհաննես Ղուկասյանը հայրենադարձ բանաստեղծ է. Սովետական Հայաստան ներգաղթել է 1946 թ. հուլիսին:

Աշխատություններ


Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.
«Հայրենիքում» շարքը, որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
«Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
«Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947թթ.:
Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում:Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան: Հ. Ղուկասյանի համար ամենաթանկը ազատ հայրենիքի ներբողն է, կարևորը այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում:

Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է` համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել:

«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն` «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հ. Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը: Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը:
<<Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»: Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ:
Հ. Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են: Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»: Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են:
Այսպիսով, Հ. Ղուկասյանի բանաստեղծությանը բնորոշ են հետևյալ թեմատիկ բաժանումները` հայրենադարձություն, հայրենասիրություն, որը կրում է նրա բանաստեղծության հիմնական կնիքը, հայրենական պատերազմի թեման, սիրո թեմատիկան, ներաշխարհը ներկայացնող բանաստեղծություններ:Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն:
Այս ամբողջին բնորոշ է մեկ ընդհանրություն. գրեթե բոլոր բանաստեղծություններն ունեն կենսագրական բնույթ և ներշնչված են անձնական ապրումներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։