«Հեմոգլոբին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.


'''Հեմոգլոբինը''' մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ տրանսպորտային սպիտակուց է: Հեմոգլոբինը համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը: Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկոքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման: Հեմոգլոբինը հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը: Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածանի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ: Հեմոգլոբինը լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են: Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է:
'''Հեմոգլոբինը''' մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ տրանսպորտային սպիտակուց է: Հեմոգլոբինը համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը: Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկոքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման: Հեմոգլոբինը հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը: Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածնի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ: Հեմոգլոբինը լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են: Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է:
[[Image:Hemoglobin Arm.jpg|thumb|right|Հեմոգլոբինի կառուցվածքը]]
[[Image:Hemoglobin Arm.jpg|thumb|right|Հեմոգլոբինի կառուցվածքը]]
==Հեմոգլոբինի հայտնաբերումը==
==Հեմոգլոբինի հայտնաբերումը==

14:56, 30 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Հեմոգլոբինը մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ տրանսպորտային սպիտակուց է: Հեմոգլոբինը համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը: Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկոքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման: Հեմոգլոբինը հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը: Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածնի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ: Հեմոգլոբինը լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են: Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է:

Պատկեր:Hemoglobin Arm.jpg
Հեմոգլոբինի կառուցվածքը

Հեմոգլոբինի հայտնաբերումը

Հեմոգլոբինը, որպես թթվածին կապող սպիտակուց, հայտնաբերվել է 1840 թվականին գերմանացի գիտնական Հյունեֆելդի կողմից, իսկ մի քանի տարի անց Ֆելիքս Հոպպ-Սեիլերի կողմից առաջին անգամ նկարագրվել է հեմոգլոբինի դարձելի կապումը թթվածնի հետ: 1859 թվականին Մաքս Պերուցը հայտնաբերել է միոգլոբինի մոլեկուլի կառուցվածքը՝ ռենտգենակառուցվածքային անալիզի մեթոդով, որի համար Պերուցը 1962 թվականին Ջոն Քենդրյուի հետ միասին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Հեմոգլոբինի դերը օրգանիզմում առաջին անգամ բացատրվել է ֆրանսիացի գիտնական Կլոդ Բերնարդի կողմից: Հեմոգլոբին անունը ծագել է հեմ և գլոբին բառերից, մատնանշելով այն հանգամանքը, որ հեմոգլոբինի յուրաքանչյուր կառուցվածքային միավոր գնդաձև սպիտակուց է՝ միոգլոբին, որը պարունակում է հեմ խումբ:

Հեմոգլոբինի կառուցվածքը

Հեմոգլոբինը բաղկացած է 4 կառուցվածքային միավորից՝ միոգլոբիններից, որոնք իրենցից ներկայացնում են պոլիպեպտիդային շղթաներ՝α1,α2,β1,β2: Հեմոգլոբինի մոլեկուլում առկա 2α շղթաները բաղկացած են 141, իսկ 2β շղթաները՝ 146 ամինոթթվական մնացորդներից, որոնցում ամինոթթվական մնացորդների հաջորդականությունը տարբերվում է միմյանցից: Կառուցվածքային միավորների փոխազդեցությունների մեջ հիմնական ներդրումը ունեն հիդրոֆոբ փոխազդեցությունները: Հեմոգլոբինի մոլեկուլում և α-, և β-շղթաները ունեն պարուրաձև կառուցվածք: Յուրաքանչյուր շղթա պարունակում է 8 սպիրալային տեղամաս:

Հեմոգլոբինը պատկանում է քրոմոսպիտակուցների դասին, որտեղ որպես պրոստետիկ խումբ հանդիսանում է երկաթ պարունակող պիգմենտային խումբը՝ հեմը: Հեմը իրենից ներկայացնում է պրոտոպորֆիրինի IX կոմպլեքս, որը պատկանում է պորֆիրինային մնացորդների երկաթ (II) հետ միացությունների դասին:

Հեմոգլոբինի պրոստետիկ խումբը՝ հեմը

Հեմոգլոբինի մոլեկուլում յուրաքանչյուր պոլիպեպտիդային շղթա պարունակում է հեմի 1-ական խումբ, որոնց հետ թթվածինը կապվելով առաջացնում է օքսիհեմոգլոբին: Թթվածնի հետ կապումը տեղի է ունենում կոոպերատիվ մեխանիզմով, այսինքն թթվածնի մի մոլեկուլի կապումը նպաստում է թթվածնի մի քանի մոլեկուլների սպիտակուցի հետ կապմանը: Հեմոգլոբինը բականին լավ կապվում է նաև ածխածնի մոնօքսիդի հետ(CO)` առաջացնելով կարբօքսիհեմոգլոբին: Ածխածնի մոնօքսիդի կապումը հեմոգլոբինի հետ մոտ 250 անգամ ավելի ամուր է, քան թթվածնինը: Բացի դեօքսի-,օքսի- և կարբօքսիհեմոգլոբինից, հայտնի է նաև մետհեմոգլոբինը, որտեղ հեմի խմբում երկաթի ատոմը օքսիդացած է մինչև +3 ՕԱ և այլևս չի կարող մասնակցել թթվածնի կապմանը, որը բերում է մետհեմոգլոբինեմիա հիվանդությանը:

Հեմոգլոբինի պարունակությունը մարդու օրգանիզմում

Մարդու արյան մեջ հեմոգլոբինի պարունակության համար սահմանված են հետևյալ նորմերը՝ տղամարդկանց մոտ 140-160 գ/լ, կանանց մոտ 120-150: Երեխաների օրգանիզմում հեմոգլոբինի պարունակութոյւնը խիստ կախված է տարիքից, մասնավորապես, մինչև 3 ամսական երեխայի մոտ նորման 145-225 գ/լ է, 3-6 ամսական երեխայի մոտ հասնում է նվազագույն շեմին՝ 95-135 գ/լ, իսկ 1-18 տարեկան հասակում տեղի է ունենում արյան մեջ հեմոգլոբինի պարունակության նորմայի աճ:

External links