«Կեղծանուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''ԿԵՂԾԱՆՈՒՆ''' – ծածկանուն, ստորագրություն կամ անուն, որ ընտրում է հեղինակը կամ դերասանը իր ...»:
(Տարբերություն չկա)

07:47, 28 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

ԿԵՂԾԱՆՈՒՆ – ծածկանուն, ստորագրություն կամ անուն, որ ընտրում է հեղինակը կամ դերասանը իր իսկական անվան փոխարեն: Դեռ վաղուց կեղծանվան դիմել են զանազան նկատառումներով՝ խուսափելու գրաքնընչական հետապնդումներից, ընդգծելու հեղինակի անհատականությունը կամ վաստակը, ազատվելու ոչ բարեհնչուն ազգանունից և այլն: Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան): Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ Կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի): Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։