«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 38. Տող 38.
== Ընդհանուր տեղեկություններ ==
== Ընդհանուր տեղեկություններ ==
'''Վատիկան''', պապական [[քաղաք-պետություն]] [[Իտալիա]]յի [[մայրաքաղաք]] [[Հռոմ]]ի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր [[պետություն]]ն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է [[Կաթոլիկություն|կաթոլիկական]] [[եկեղեցի|եկեղեցու]] գլուխ կանգնած [[Հռոմի պապ]]ի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականաին հատուկ հրովարտակով։ Հարուստ է ճարտարապետական [[հուշարձան]]ներով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ [[Ռաֆայել Սանտի]], [[Միքելանջելո]], Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և [[Հռոմի Սուրբ Պետրոս տաճար]]ը` կառուցված Սուրբ Պետրոս [[առաքյալ]]ի դամբարանի վրա։

:Խորքից գրված տող
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը:

07:28, 28 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Վատիկան Քաղաք-Պետություն
Status Civitatis Vaticanae
Վատիկան Քաղաք-Պետություն դրոշ
Դրոշ
Վատիկան Քաղաք-Պետություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Inno e Marcia Pontificale
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Վատիկան Քաղաք
Պետական լեզուներ լատիներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 0.44 կմ²  (234րդ)
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 824 
 -  Խտություն 1,780 /կմ² 
4,610 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .va
Հեռախոսային կոդ +39

Վատիկանը քաղաք-պետություն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Ընդհանուր տեղեկություններ

Վատիկան, պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականաին հատուկ հրովարտակով։ Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը` կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։ Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը:

Պատմությունը

Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։ Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դարի վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929թվականին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։ Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։

Վատիկան Քաղաք

Տնտեսությունը

Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի` ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում: Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Մշակույթը

Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով: Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն: Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր:

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA