«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (''Bureau National Interprofessionnel du Cognac'') դասակարգման, կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետեւյալն են`
Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (''Bureau National Interprofessionnel du Cognac'') դասակարգման, կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետեւյալն են`
* <big>V.S.</big> (''Very Special''), կամ ''✯✯✯'' (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է:
* <big>V.S.</big> (''Very Special''), կամ ''✯✯✯'' (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է:
* <big>V.S.O.P.</big> (''Very Special or Superior Old Pale'')` նվազագույնը` չորս տարի:
* <big>V.S.O.P.</big> (''Very Special or Superior Old Pale'') կամ <big>Reserve</big>` նվազագույնը` չորս տարի:
* <big>V.V.S.O.P.</big> (''Very Very Special or Superior Old Pale'')` նվազագույնը` հինգ տարի:
* <big>V.V.S.O.P.</big> (''Very Very Special or Superior Old Pale'') կամ <big>Grand Reserve</big>` նվազագույնը` հինգ տարի:
* <big>X.O.</big> (''Extra Old'') կամ <big>Napoleon</big>` վեց տարի:
* <big>X.O.</big> (''Extra Old'') կամ <big>Napoleon</big>` վեց տարի:
Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առեւտուրը, մասնավորապես 18րդ դարում կապված է եղել Բրիտանիայի հետ:<ref>[http://www.bnic.fr/cognac/_en/2_cognac/index.aspx?page=faq FAQ]</ref>
Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առեւտուրը, մասնավորապես 18րդ դարում կապված է եղել Բրիտանիայի հետ:<ref>[http://www.bnic.fr/cognac/_en/2_cognac/index.aspx?page=faq FAQ]</ref>

07:49, 10 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Հայկական կոնյակներ

Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում: Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887թ., վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։

Անունը

Կոնյակ տարածաշրջանի քարտեզը

Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը:

Արտադրության տեխնոլոգիան

Խաղողը

Կոնյակի արտադրության համար հիմանականում որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն եւ հիվանդությունների նկատմամբ դիմացկուն է: Բացի դրանից, օգտագործվում են նաեւ այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է: Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են եւ ավելի հարուստ համեր ունեն: Այդ տեսակներից են, մասնավորապես, ֆոլ բլանշը, կոլոմբարը եւ մոնտիլը:

Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա

Խմորումը

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին եւ անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը: Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները: Խաղողի հյութն այնուհետեւ ուղարկվում է խմորման: Օրենսդրությամբ խմորման ժամանակ շաքար ավելացնելն արգելվում է: Խմորումը կարեւորագույն պրոցես է եւ տեւում է երեք շաբաթի չափ:
Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության եւ բարձր թթվայնության գինու պարզեցումն է:

Թորումը

Թորումը կատարվում է հատուկ կաթսաներում` երկու փուլով: Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն ([[Ֆրանսերեն]`] bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո: Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը:
Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի:

Արտադրող ընկերությունները

Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը: Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) եւ Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները:

Դասակարգումը

Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման, կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետեւյալն են`

  • V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է:
  • V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը` չորս տարի:
  • V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի:
  • X.O. (Extra Old) կամ Napoleon` վեց տարի:

Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առեւտուրը, մասնավորապես 18րդ դարում կապված է եղել Բրիտանիայի հետ:[1] Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները: Հարկ է նշել, որ Napoleon գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին):

Տե՜ս նաև

Երևանի կոնյակի գործարան

Ծանոթագրություններ

Կաղապար:Link GA