«Արևելաչինական ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ձուլված է
No edit summary
Տող 5. Տող 5.
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Չինաստան]]
[[Կատեգորիա:Չինաստան]]
[[Կատեգորիա:Խաղաղ օվկիանոսի ծովեր]]

17:22, 9 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Արևելաչինական ծով, Դունխայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի, Տայվանի, Ռյուկյու և Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը 752 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։ Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելյան փոխվում է 7°C-ից մինչև 16°C, ամռանը՝ 27°-28°C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34,5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7,5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։