«Վինդոուզ 7»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Vadgt տեղափոխեց էջը «Վինդոուզ 7»-ից «Windows 7» վերահղման վրայով
չ Xelgen տեղափոխեց էջը «Windows 7»-ից «Վինդոուզ 7» վերահղման վրայով: համաձայն եղած քննարկման
(Տարբերություն չկա)

23:25, 29 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Windows 7
Win 7 պատկերանիշ
ՏեսակՕՀ և վկայագրված ծրագրային ապահովում
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքՎինդոուզ NT
Հիմք են ծառայելՎինդոուզ Վիստա
Առաջին թողարկումհուլիսի 21, 2009
Առկա էԲազմալեզու
ԻնտերֆեյսWindows API, .NET Framework, Windows Forms, Windows Presentation Foundation, DirectX և Media Foundation
ԱրտոնագիրMicrosoft EULA
Զարգացման կարգավիճակԱրդի
ՆախորդՎինդոուզ Վիստա
ՀաջորդՎինդոուզ 8
Կայքwindows.microsoft.com
 Microsoft Windows 7 Վիքիպահեստում

Վինդոուզ 7 (Windows 7), հայտնի օպերացիոն համակարգ է, որը եկավ փոխարինելու Վինդոուզ Վիստային: Օպերացիոն համակարգը լույս է տեսել 2009 թ.-ի հոկտեմբերի 22-ին և կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասել։ Նրա մեջ մտել են մի քանի փոփոխություններ, որոնք նախորդ ՕՀ-ում տեղ չեն գտել։ Նոր ՕՀ ունի փոփոխված ինտերֆեյս ու մի շարք փոփոխություններ ՕՀ-ի հիմքում ընկած ծրագրերում։ Սակայն նրանից հանված են մի շարք ծրագրեր-օրինակ «Վինդոուզ փոստարկղ», «Վինդոուզ ֆոտոալբոմ», «Վինդոուզ կինո-ստեղծիչ» և այլն։ 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ Վինդոուզ 7-ի չափաբաժինը կազմում է 37.8 տոկոս նախորդ տարվա 19.8-ի դիմաց։ W3Schools-ի տվյալներով 2011 թ. օգոստոսից Windows 7-ի չափաբաժինը գերազանցել է Windows XP-ին աշխարհում։ Համակարգը ունակ է մուլտիթաչ կառավարման(ցուցադրվել է TechEd'08 կոնֆերենցիայի ժամանակ)։ Առկա են 132 նկարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ առանձին երկիր։ Windows 7-ի առավելություններից մեկը Vista-ի համար նախատեսված դրայվերների հետ համապատասխանությունն է։ Փոփոխված տեսք ունի Մեդիա-Նվագարկիչը, որը սակայն դեռ Blu-Ray սկավառակների հետ անհամատեղելի է։

Ձևավորման ենթատեսակներ

Առկա են հետևյալ ձևերը

  • Windows Aero-սա բազմերանգ տեսակ է՝ հասանելի Windows 7 Home Premium-ից։
  • Windows 7 Պարզեցված-անհասանելի են Windows Flip 3D, AeroPeek-ը և թափանցիկությունը։