«Եղևնի»–ի խմբագրումների տարբերություն
Տող 6. | Տող 6. | ||
==Նկարագրությունը== |
==Նկարագրությունը== |
||
Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: [[Բնափայտ]]ը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: [[Գեղազարդիչ]] է: |

==Եղևնին որպես խորհրդանիշ== |
==Եղևնին որպես խորհրդանիշ== |
15:26, 29 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ
Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին
Տարածվածությունը
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:
Նկարագրությունը
Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:
Եղևնին որպես խորհրդանիշ
Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: