«Միխայիլ Կալատոզով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կինոարվեստ ՀոթՔաթ գործիքով
չ interwiki
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Կինոարվեստ]]
[[Կատեգորիա:Կինոարվեստ]]

[[en:Mikhail Kalatozov]]

19:24, 25 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալատոզով Միխայիլ Կոնստանտինովիչ, սովետական կինոռեժիսոր: Ծնվել է 15.12.1903, Թիֆլիսում: ԽՄՀՄ ժողովրդական արտիստ (1969): ՄՄԿԿ անդամ 1939-ից: Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է: Կալատոզովի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում: Համաշխարհային ճանաչման է արժանացել Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը: Երևույթ էր նաև «Կարմիր վրան»-ը (1970, իտալա-սովետական համատեղ արտադրություն): ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951): Մահացել է 27.3.1973, Մոսկվայում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։