«Հերկուլանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հերկուլանում''', '''Հերկուլանեում''' (Herculaneum), հին քաղաք Կամպանիայում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափի...»:
(Տարբերություն չկա)

06:21, 25 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Հերկուլանում, Հերկուլանեում (Herculaneum), հին քաղաք Կամպանիայում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևմուտք, վեզուվի ստորոտին: Առաշացել է մ. թ. ա. 7-րդ դարում, որպես օսկերի բնակավայր: Հետագայում Հերկուլանումում բնակվել են էտրուսկներ, հույներ: Մ. թ. ա. 307-ից ենթարկվել է Հռոմին: 79-ին, Վեզուվի ժայթքման հետևանքով, ավերվել ու ծածկվել է հրաբխային լավայի ու մոխրի 10— 12 մ հաստությամբ շերտով: Պեղվում է 18-րդ դարից: Բացվել են հրապարակը, սյունասրահը, 3 հազար տեղանոց թատրոն, 2 բաղնիք, մարզադպրոց, բնակելի թաղամասեր, մերձքաղաքային առանձնատներ (որոնցից մեկում՝ հունական մագաղաթյա ձեռագրեր պարունակալ գրադարան), արվեստի ու կենցաղային առարկաներ ևն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։