«Կայազոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{կատեգորիա չկա}}
[[Կատեգորիա:Զինամթերք]]

08:00, 24 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կայազոր, անցյալում՝ բերդի կամ քաղաքի պաշտպանության համար նրանում տեղակայված զորք, ներկայումս՝ զորամաս , ռազմա-ուսումնական հաստատություն կամ հիմնարկ, որը մշտապես կամ ժամանակավորապես գտնվում է որոշակի բնակավայրում կամ սահմանանշված շրջանում: ՍՍՀՄ զինված ուժերում ամեն մի Կայազոր ունի իր պետը, քաղաքային գծով նրա տեղակալը և զինվորական պարետը: Դեռևս մ. թ.ա. 9-րդ դարի առաջին կեսին Ուրարտուի թագավոր Արամեն պետության սահմանապահ բերդերում ու քաղաքներում հաստատել էր Կայազորներ, որոնք հսկում և պաշտպանում էին վտանգի ենթակա հենակետերը, մինչ հիմնական ուժերի կենտրոնացումը դիմակայում էր թշնամուն: Կայազորի համանման դերն ու նշանակությունը պահպանվում էր միջնադարյան Հայաստանում և այլ երկրներում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։