«Բորիս Կաբուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ճշտումներ
Տող 9. Տող 9.
[[Կատեգորիա:1917 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1917 ծնունդներ]]
[[Կատեգորիա:2008 մահեր]]
[[Կատեգորիա:2008 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 15 ծնունդներ]]

16:55, 23 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կաբուր Բորիս (սեպտեմբերի 15, 1917, Տալլին - հունվարի 28, 2008, Տարտու), էստոնացի խորհրդային գրող, թարգմանիչ:

Կենսագրություն

Ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 15-ին Տալլին քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Անդրանիկ պիեսը («Ռոպս», 1964 թ․) բեմադրվել է Տալլինում, Լենինգրադում, Հելսինկիում, Երևանում: Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965 թ․), «Հակալույս» (1968 թ․) պիեսները: Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է: 1973 թվականին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանակին: Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, Է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր: Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները: Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»-ն (1966 թ․) և «Սասունցի Դավիթ» (1975 թ․) էպոսը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։