«Ստեփան Բաղդասարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 24. Տող 24.
[[Կատեգորիա:Նոյեմբերի 24 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 24 մահեր]]
[[Կատեգորիա:Ղարադաղ գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ղարադաղ գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգներ]]

13:42, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, 1888, մարտ 7 - 1941, նոյեմբեր 24), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վաևժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914-ին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921-ին փոխադրվել է ԱՄՆ։ 1924-ին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պաևբերականը։ 1925-ին ներգաղթել է Հայաստան։ 1926-ից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

1918-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927-ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941-ին Երևանում։[1]

Երկերի մատենագրությունը

  • Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
  • Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
  • Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։

Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 77.