«Կամչատկայի թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Image:Kamchatka peninsula topo.jpg]]
'''Կամչատկա''', թերակղզի [[Ասիա]]յի հյուսիս-արևելքում, [[ՍՍՀՍ]]-ում: Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և [[Խաղաղ օվկիանոս]]ով:
'''Կամչատկա''', թերակղզի [[Ասիա]]յի հյուսիս-արևելքում, [[ՍՍՀՍ]]-ում: Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և [[Խաղաղ օվկիանոս]]ով:



07:53, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կամչատկա, թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում, ՍՍՀՍ-ում: Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով:

Տարածությունը՝ 370 հզ. կմ2: Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները,դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10—80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը: Թերակղզում կա 160 հրաբուխ, 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ ևն): Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային: Փետրվարի միջին ջերմաստիճանը արմուտքում —15°C է,արևելքում՝ —11°C, կենտրոնական մասում՝ —16°C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12°C, 12,5°C, 16°C, տարեկանտեղումները՝ 600—1100 մմ:

Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մ-ից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները: Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։