«Գուսան (Կոմիտասի երգչախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ робот добавил: lt:Gusanai
Տող 9. Տող 9.


[[en:Gusans]]
[[en:Gusans]]
[[lt:Gusanai]]
[[ru:Гусаны]]
[[ru:Гусаны]]

04:24, 1 Հուլիսի 2009-ի տարբերակ

Այս հոդվածը Կոմիտասի երգչախմբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գուսան։
Պատկեր:Գուսան.jpg
Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը (1910 թ.)

Գուսան - Կոմիտասի երկսեռ ներգչախումբն է։ Գործել է 1910 - 1915 թվականներին (1914 - 1915 թ.թ. կոչվել է «Հայ գուսան») Կոստանդնուպոլսում։ Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Անձնակազմը՝ սկզբում 300, 1912 թվականից 200 հոգի էր։ «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «Պատարագ»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաևվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ)։ Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով։ «Գուսան»-ի ելույթները եղել են Կոստանդնուպոլսի ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913 թվականիհոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը)։ «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները» (Բ. Կանաչյանը, Վ. Սարգսյանը, Մ. Թումաճյանը, Վ. Սրվանձտյանը, Հ. Սեմերճյանը)։