«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ робот добавил: sh:Išpuini od Urartua
չ робот добавил: uk:Ішпуїні
Տող 34. Տող 34.
[[ru:Ишпуини]]
[[ru:Ишпуини]]
[[sh:Išpuini od Urartua]]
[[sh:Išpuini od Urartua]]
[[uk:Ішпуїні]]

23:13, 7 Հունիսի 2009-ի տարբերակ

Իշփուինի (ծննդ. և մահվ. թվ. անհայտ) - Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտավոր 824-810 թվականներին: Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ. թ. ա. մոտավոր 824-ին: Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին: Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ): Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ:՝Իշփուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին: Իշփուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն): Իշփուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները: Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը: Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշփուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը):

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959

Տես նաև

Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշփուինի

մ. թ. ա. 824-810
Հաջորդող
Մենուա