«Հայաստանի պետական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ робот добавил: eo:Politiko de Armenio; cosmetic changes
Տող 185. Տող 185.


== Արտաքին Հղումներ ==
== Արտաքին Հղումներ ==
* [http://www.president.am/president/arm/ ՀՀ Նախագահի պաշտոնական կայք] (ARMSCII)
* [http://www.president.am/president/cover/arm/ ՀՀ Նախագահի պաշտոնական կայք]
* [http://www.parliament.am/ ՀՀ Ազգային Ժողով, պաշտոնական կայք] (ARMSCII)
* [http://www.parliament.am/ ՀՀ Ազգային Ժողով, պաշտոնական կայք] (ARMSCII)
* [http://www.gov.am/armversion/index.html ՀՀ Կառավարություն, պաշտոնական կայք] (ARMSCII)
* [http://www.gov.am/am/ ՀՀ Կառավարության պաշտոնական կայք]
* [http://www.gov.am/am/links/ ՀՀ պետական մարմինների կայքերի հղումներ]


{{Arm-polit-stub}}
{{Arm-polit-stub}}

00:45, 31 Մայիսի 2009-ի տարբերակ

Ազգային Ժողով

Ընդհանուր ակնարկ

Հայ իրականության մեջ խորհրդարանական ավանդույթները սկզբնավորվեցին 18-րդ դարի վերջին։ 1773թ. Մադրասում լույս տեսավ Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում արտացոլվեցին սահմանադրության և խորհրդարանական կարգի մասին դրույթները։

Պետականության շուրջ 600-ամյա կորստից հետո 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը` երկրի գերագույն իշխանության մարմինը։ Գործադիր իշխանությունը` կառավարությունը ենթակա էր խորհրդարանին, այսինքն` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր` առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ։

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990թ. մեծամասնական ընտրակարգով` երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՀԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։

1990թ. օգոստոսի 4-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բ.Արարքցյանը։

1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ)։ 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.)։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բ. Արարքցյանը։

1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում ծագեց իշխանական ճգնաժամ. ՀՀ Նախագահը հրաժարական տվեց, որին հետևեց ԱԺ ղեկավարության հրաժարականը։ ԱԺ նախագահ ընտրվեց Խ. Հարությունյանը։

1999թ. մայիսի 30-ին տեղի ունեցան ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական և 56 համամասնական ընտրակարգով)։ Խորհրդարանի անդամ դարձան 6 կուսակցություն և դաշինք, որոնք ձևավորեցին խմբակցություններ` «Միասնություն» դաշինք (41,69%, 29 պատգ.), ՀԿԿ (12,09%, 8 պատգ.), «Իրավունք և միաբանություն» դաշինք (7,96%, 6 պատգ.), ՀՀԴ (7,84%, 5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն (5,28%, 4 պատգ.), ԱԺՄ (5,17%, 4 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեցին «Կայունություն»` հետագայում «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» (11 պատգ.), «Հայաստան» (12 պատգ.) և «Ժողովրդական պատգամավոր» (16 պատգ.) պատգամավորական խմբերը։ 12 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ ԱԺ նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ԱԺ նախագահ ընտրվեց Ա. Խաչատրյանը։

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցան ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով)։ Ընտրություններում հաղթած 6 կուսակցություն և դաշինք ստեղծեցին հետևյալ խմբակցությունները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» (23,66%, 23 պատգ.), «Օրինաց երկիր» (12,60%, 12 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11,45%, 11 պատգ.), «Արդարություն» (13,71%, 14 պատգ.), «Ազգային Միաբանություն» (8,91%, 9 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն» (5,67%, 6 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը (16 պատգ.)։ 14 պատգամավոր ընդգրկված չէ որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։

Պատմությունը

Առաջին գումարում

Երկրորդ գումարում

Երրորդ գումարում

ԸՆդհանուր ակնարկ

Նախագահություն

Նախագահ
Տիգրան Սուրիկի Թորոսյան (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
Փոխնախագահ
Վահան Էդուարդի Հովհաննիսյան (Հայ Յեղափոխական Դաշնակցություն)

Հանձնաժողովներ

Մշտական Հանձնաժողովներ

  • ;Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ
Ռուստամյան Արմեն Եզնակի (Հայ հեղափոխական դաշնակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Բադեյան Մանվել Հենրիկի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
  • ;Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր

Հանձնաժողովի նախագահ
Ռուստամյան Արմեն Եզնակի (Հայ հեղափոխական դաշնակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Բադեյան Մանվել Հենրիկի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
  • ;Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ

Հանձնաժողովի նախագահ
Հակոբյան Հրանուշ Հրանտի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հովսեփյան Ռուդիկ Գեորգիի (Հայ հեղափոխական դաշնակցություն)
  • ;Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

պաշտպանություն, անվտանգություն և ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն

Հանձնաժողովի նախագահ
Գրիգորյան Արամայիս Թեմուրի ()
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հակոբյան Հակոբ Վարդանեսի (Ժողովրդական պատգամավոր)
  • ;Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, սահմանադրական փոփոխություններ, պետական մարմիններ, հասարակական, քաղաքական կազմակերպություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական և նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություն, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, Ազգային ժողովի կանոնակարգ, ընտրական համակարգ

Հանձնաժողովի նախագահ
Պետրոսյան Ռաֆիկ Գարեգինի (Ժողովրդական պատգամավոր)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մարգարյան Հովհաննես Հայկի (Օրինաց երկիր)
  • ;Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ
Պետրոսյան Մնացական Թադևոսի (Միավորված աշխատանքային կուսակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ավետիսյան Սուքիաս Հեգելիի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
  • ;Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ և դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, կենտրոնական բանկ, այլ բանկեր և ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառույցներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր

Հանձնաժողովի նախագահ
Մինասյան Գագիկ Ենգիբարի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Բաղդասարյան Վահրամ Վաղինակի (Ժողովրդական պատգամավոր)


Ժամանակավոր Հանձնաժողովներ

  • ;«Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ
Բալասանյան Սամվել Միսակի (Օրինաց երկիր)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Վարդանյան Միքայել Հրանտի (Հայ հեղափոխական դաշնակցություն)
  • ;Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ
Թորոսյան Տիգրան Սուրիկի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Շահգելդյան Մհեր Լևոնի (Օրինաց երկիր)
  • ;Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ
Հովհաննիսյան Վահան Էդուարդի (Հայ հեղափոխական դաշնակցություն)
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մելիքյան Գագիկ Վաղինակի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)

Կառավարություն

Վարչապետ
Անդրանիկ Մարգարյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Աղվան Վարդանյան
Առողջապահության նախարար
Նորայր Դավիդյան
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Կարեն Ճշմարիտյան
Արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյան
Արտաքին գործերի նախարար
Վարդան Օսկանյան
Բնապահպանության նախարար
Վարդան Այվազյան
Գյուղատնտեսության նախարար
Դավիթ Լոքյան
Էներգետիկայի նախարար
Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար
Լևոն Մկրտչյան
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյան
Տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյան
Տրանսպորտի և կապի նախարար
Անդրանիկ Մանուկյան
Քաղաքաշինության նախարար
Արամ Հարությունյան
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Վարդան Խաչատրյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մանուկ Թոփուզյան

Արտաքին Հղումներ