«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ չ
չNo edit summary
Տող 18. Տող 18.


==Ֆովիզմը երաժշտության մեջ==
==Ֆովիզմը երաժշտության մեջ==
Այդ ոճում ստեղծագործել է ռուս կոմպոզիտոր [[|Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկի]]ն:
Այդ ոճում ստեղծագործել է ռուս կոմպոզիտոր [[Իգոր Ստրավինսկի]]ն:


{{stub}}
{{stub}}

11:10, 2 Մայիսի 2009-ի տարբերակ

Պատկեր:Գլխարկով կինը 1905.jpg
«Գլխարկով կինը», 1905թ. Ա.Մատիսս

Ֆովիզմը (ֆրանսերեն՝ fauve՝ վայրի) արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ:

Ֆովիզմը գեղանկարչության մեջ

Պատկեր:Andre Derain The Turning Road-1906.jpg
Ա.Դերեն, «Թեք ճանապարհը» 1906թ.‎

1905թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էնէրգիա: Ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ Les Fauves), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում: Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը:

Պատկեր:Andre Derain - Fishing Boats - 1905.jpg
Ա.Դերեն, «Ձկնորսական նավակները», 1905թ.
Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg
«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904թ., Ա.Մատիսս, Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎

Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ: Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները: Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց: Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ 1905-1907թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում: [1] «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին: Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ: Շարժման առաջնորդներն էին Անրի Մատիսսը և Անդրե Դերենը: Նրանց ոգեշնչել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգը և Գոգենը, որոնք իմպրեսիոնիստներին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ: Մատիսսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում: Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն: Մատիսսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»:




Ֆովիզմը երաժշտության մեջ

Այդ ոճում ստեղծագործել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին:

Աղբյուրները

  1. John Elderfield, The "Wild Beasts" Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, p.13, ISBN 0-87070-638-1

Կաղապար:Պոստիմպրեսոնիզմ