«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Քանդակագործություն
Տող 21. Տող 21.
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:
*Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
*Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
*Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է [[Էրեբունի]]ի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն [[Սարգոն II]] արքայի պալատում գտնված [[բրոնզ]]ե թիթեղի ռելիեֆ պատկերով:
*Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է [[Էրեբունի]]ի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն [[Սարգոն Բ]] արքայի պալատում գտնված [[բրոնզ]]ե թիթեղի ռելիեֆ պատկերով:
*Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է [[Էրեբունի]]ի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն ֆահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:
*Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է [[Էրեբունի]]ի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:
<center>
<center>
<gallery>
<gallery>
Տող 29. Տող 29.
</gallery>
</gallery>
</center>
</center>

== Քանդակագործություն ==
== Քանդակագործություն ==


[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են: Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր: Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների: Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է: Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ: [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը: [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում: [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ: վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով: Իրանը պատված է ոսկե թերթիկներով: Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները: [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]: Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր: Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:

<center>
<gallery>
Image:Tesheiba02~.jpg|Ուրարտական պատերազմի աստված Թեյշեբիի բրոնզե արձանիկը
Image:Arubani02~.jpg|Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը
Image:Urartian Art 02~.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
Image:Urartian Art 01.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
</gallery>
</center>

<center>
<gallery>
Image:UrartianCaldron02.jpg|Ծիսական կաթսա [[Վան]]ից
Image:UrartianCaldron03~.jpg|Ենթադրվում է, որ բռնակների արձանիկը Շիվինի աստծուն է պատկերում
Image:ShieldSarduri02.jpg|[[Սարդուրի Բ]]-ի վահանը
Image:Helmet08.jpg|[[Սարդուրի Բ]]-ի սաղավարտը
</gallery>
</center>
== Որմնանկարներ ==
== Որմնանկարներ ==


== Ոսկերչական արվեստ ==
== Ոսկերչական արվեստ ==

{{stub}}





19:08, 19 Մարտի 2009-ի տարբերակ

Այս հոդվածը Ուրարտու պետության մշակույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրարտու։
Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:

Քաղաքաշինություն

Ուրարտական միջնաբերդ Վանում
Վանի միջնաբերդի հատակագիծը

Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ: Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիստ ցանց: Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրառեշտ են դարձրել դրանց կառուցումը:

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով: Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի): Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով:

Ջրանցքներ

Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կար.որագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք: Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները: Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ: ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր: Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով:

Պալատական համալիրներ

Էրեբունի ամրոցի մանրակերտը

Ուրարտուի քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը: Այս սկզբունքն է ընկած Ուրարտուի միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում: Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով: Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին: Էրեբունիի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք: Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով: Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»:

Պաշտամունքային կառույցներ

Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:

  • Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
  • Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է Էրեբունիի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն Սարգոն Բ արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկերով:
  • Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:

Քանդակագործություն

Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են: Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր: Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների: Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է: Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ: Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը: Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում: Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ: վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով: Իրանը պատված է ոսկե թերթիկներով: Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրում հայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները: Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով: Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր: Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն Ուրարտուի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:

Որմնանկարներ

Ոսկերչական արվեստ