«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{այլգործածություն2|Ուրարտու պետության մշակույթի||Ուրարտու}} [[Պատկեր:Urartian Art 04…
(Տարբերություն չկա)

16:06, 19 Մարտի 2009-ի տարբերակ

Այս հոդվածը Ուրարտու պետության մշակույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրարտու։
Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:

Քաղաքաշինություն

Ուրարտական միջնաբերդ Վանում
Վանի միջնաբերդի հատակագիծը

Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ: Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիստ ցանց: Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրառեշտ են դարձրել դրանց կառուցումը:

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով: Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի): Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով:

Ջրանցքներ

Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կար.որագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք: Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները: Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ: ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր: Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով:

Պալատական համալիրներ

Էրեբունի ամրոցի մանրակերտը

Ուրարտուի քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը: Այս սկզբունքն է ընկած Ուրարտուի միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում: Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով: Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին: Էրեբունիի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք: Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով: Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»:

Պաշտամունքային կառույցներ

Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:

  • Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
  • Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է Էրեբունիի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն Սարգոն II արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկերով:
  • Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն ֆահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:

Քանդակագործություն

Որմնանկարներ

Ոսկերչական արվեստ