«Երգող կեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 36. | Տող 36. | ||
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև [[կաղնի|կաղնու]] և [[բոխի|բոխու]] [[անտառ]]ներում։ Սնվում է հիմնականում [[միջատ]]ներով, ձմռանը` նաև [[հատապտուղ]]ներով։ |

||
=== Երգելը === |
=== Երգելը === |
||
⚫ | |||
Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն եւ երկարատեւ: Արձակում է սուլոցներ: Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ: Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան եւ երեկոյան: Երգում են մինչեւ բնակալման ավարտը: Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է: Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում: |

== Բազմացումը == |
== Բազմացումը == |
17:23, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Երգող կեռնեխ (լատին․՝ Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է` շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը` 57-77 գ, թևի երկարությունը` 109-120 մմ։
Դասակարգումը
Թագավորությունը` Կենդանիներ Դասը` Թռչուններ Կարգը` Ճնճղուկազգիներ Ընտանիքը` Կեռնեխազգիներ Ցեղը` Կեռնեխներ Տեսակը` Երգող կեռնեխ
Կենսակերպը
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը` նաև հատապտուղներով։
Երգելը
Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն եւ երկարատեւ: Արձակում է սուլոցներ: Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ: Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան եւ երեկոյան: Երգում են մինչեւ բնակալման ավարտը: Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է: Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում:
Բազմացումը
Բույնը սարքում է չոր խոտերից` ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձվեր, հաճախ տալիս է երկու սերունդ։
Տարածվածությունը
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում։[1]
Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA