«Երգող կեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Song thrush.jpg|մինի|250px|Երգող կեռնեխ]]
[[Պատկեր:Song thrush.jpg|մինի|250px|Երգող կեռնեխ]]

[[Պատկեր:Song Thrush Nest 30-03-12 (7030539953).jpg|մինի|280px|Բույնը ձվերով]]
[[Պատկեր:Song Thrush Nest 30-03-12 (7030539953).jpg|մինի|280px|Բույնը ձվերով]]
'''Երգող կեռնեխ''' (''Turdus philomelos''), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
'''Երգող կեռնեխ''' (''Turdus philomelos''), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

16:24, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Երգող կեռնեխ
Բույնը ձվերով

Երգող կեռնեխ (Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը

Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է` շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը` 57-77 գ, թևի երկարությունը` 109-120 մմ։

Կենսակերպը

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։
Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը` նաև հատապտուղներով։

Բազմացումը

Բույնը սարքում է չոր խոտերից` ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձվեր, հաճախ տալիս է երկու սերունդ։

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում։[1]

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA