«Սվետլանա Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → , է: → է։, ը: → ը։ (3), ի: → ի։ (3), մ: → մ։ (2), վ: → վ։ (2), տ: → տ։, ր: → ր։ (2), ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:main sv-grig.jpg|right]]
[[Պատկեր:main sv-grig.jpg|աջից]]


'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]]), հայ անվանի դերասանուհի։ [[ԽՍՀՄ]] վաստակավոր դերասանուհի
'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]]), հայ անվանի դերասանուհի։ [[ԽՍՀՄ]] վաստակավոր դերասանուհի

04:31, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Պատկեր:Main sv-grig.jpg

Սվետլանա Գրիգորյան (Սեպտեմբերի 30, 1930), հայ անվանի դերասանուհի։ ԽՍՀՄ վաստակավոր դերասանուհի

Կենսագրություն

Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը` Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։

Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա` («Բայադերա»), Կոլոմբինա` («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա` («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար` («Հին հիվանդություն»), Մարթա` («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա` («Ռոզ Մարի»), Նատա` («Սոֆիկի սխալը»), Դիաննա` («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա` («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան` («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը` («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը` («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից` «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»: 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Խաղացած դերերը

  • Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
  • Մարիետա` «Բայադերա»
  • Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ»
  • Լիքսենա` «Պարերի ուսուցիչը»
  • Նունուֆար` «Հին հիվանդություն»
  • Մարթա` «Ատամնաբույժն արևելյան»
  • Ժաննա` «Ռոզ Մարի»
  • Նատա` «Սոֆիկի սխալը»
  • Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Ռոզալյա` «Չանիտայի համբույրը»
  • Ժիկվան` «Տիկին Միսիստրուին»
  • Ռոզը` «Տաքսի-տաքսի»
  • Սաթենիկը` «Իմ զոքանչը»