«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|thumb|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում]]
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|մինի|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում]]
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։



04:17, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Պատկեր:Suren spandaryan.jpg
Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում

Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ։

1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսովորել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[1]

Երկեր

  • Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Երևան, 1939։
  • Երկեր, հատոր 1-2, Երևան, 1959։
  • Ընտիր երկեր, Երևան, 1982։
  • Статьи, письма, документы, М., 1982.

Գրականություն

  • Սարգիս Խանոյան, Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։

Աղբյուրներ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.