«Խողովակաշար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Mechanical room.jpg|thumb|right|250px|Խողովակաշար]]
[[Պատկեր:Mechanical room.jpg|մինի|աջից|250px|Խողովակաշար]]
'''Խողովակաշար''', միմյանց կիպ միացված [[խողովակներ]]ից կազմված կառույց, որը նախատեսվում է [[գազեր]]ի, [[հեղուկներ]]ի և սորուն նյութերի տեղափոխման համար։
'''Խողովակաշար''', միմյանց կիպ միացված [[խողովակներ]]ից կազմված կառույց, որը նախատեսվում է [[գազեր]]ի, [[հեղուկներ]]ի և սորուն նյութերի տեղափոխման համար։



11:11, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Խողովակաշար

Խողովակաշար, միմյանց կիպ միացված խողովակներից կազմված կառույց, որը նախատեսվում է գազերի, հեղուկների և սորուն նյութերի տեղափոխման համար։

Ըստ տեղափոխվող նյութի տեսակի խողովակաշարն անվանում են՝ գազամուղ, նավթամուղ, ջրմուղ և այլն։ Խողովակաշարում շարժումը կատարվում է նրա հատվածների ծայրակետերում ճնշումների տարբերության շնորհիվ։ Կախված տեղափոխվող նյութերի ֆիզիկական և քիմիական հատկանիշներից՝ խողովակաշարում օգտագործում են տարբեր մակնիշների պողպատե, թուջե, փայտե, երկաթբետոնե, ապակե, խեցե և պլաստիկ նյութերի տարբեր խառնուրդներից պատրաստված խողովակներ։ Քիմիական նյութերի տեղափոխման համար կիրառվում են նաև ներսից պոլիվինիլքլորով, լաքով, ռետինով և այլ նյութերով պատած խողովակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։