«Լուցիուս Աննեուս Սենեկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (23) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Seneca-berlinantikensammlung-1.jpg|thumb]]
[[Պատկեր:Seneca-berlinantikensammlung-1.jpg|մինի]]
'''Լուցիուս Աննեուս Սենեկա''' (Սենեկա կրտսեր, լատիներեն` Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65) ստոիկյան դպրոցին պատկոնող հին հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ։ Եղել է հռոմեական կայսր [[Ներոն]]ի դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրի ազդեցությունը։
'''Լուցիուս Աննեուս Սենեկա''' (Սենեկա կրտսեր, լատիներեն` Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65) ստոիկյան դպրոցին պատկոնող հին հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ։ Եղել է հռոմեական կայսր [[Ներոն]]ի դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրի ազդեցությունը։



10:35, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Լուցիուս Աննեուս Սենեկա (Սենեկա կրտսեր, լատիներեն` Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65) ստոիկյան դպրոցին պատկոնող հին հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ։ Եղել է հռոմեական կայսր Ներոնի դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրի ազդեցությունը։

Նշանավոր հռետոր և պատմիչ Լուցիուս Աննեուս Սենեկա ավագի որդին է, պատկանել է հեծյալների դասին։

Կենսագրությունը

Ծնվել է Իսպանիայի Կորդուբա քաղաքում, վաղ հասակում հոր կողմից տարվել է Հռոմ, ուսանել պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև` ստոիկյաններ Ատտալոսի, Սեկքստիոսի և Պապինիոսի մոտ։ 33 թ. դառնում է քվեստոր, 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է Կորսիկա կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի։ 49 թ. Կլավդիուսի նոր կինը` Ագրիպինա Կրտսերը, կարողանում է հասնել Սենեկայի ներմանը։ Վերադառնալով աքսորից` Սենեկան նշանակվում է Ագրիպինայի որդի` ապագա Ներոն կայսեր դաստիարակը։ 54 թ. Կլավդիուսի թունավորումից հետո իշխանության է գալիս Ներոնը, իսկ նրա դաստիարակներ` Սենեկան ու Ափրանիոս Բուռոսը դառնում են նոր կայսրի խորհրդականները։ Սենեկան մեծ աղդեցություն է ստանում պետական կառավարման գործերում։ 57 թ. դառնում է կոնսուլ. այդ ժամանակ նրա կարողությունը հասնում է 300 միլիոն սեստերցիումի։ 59 թ. Ներոնը պարտադրում է Սենեկային և Բուռոսին անուղղակի կերպով մասնակցել իր մոր` Ագրիպինայի սպանությանը։ Սենեկան գրում է Ներոնի համար սենատի առջև այդ հանցագործության արդարացման ճառի տեքստը։ Դրանից հետո նրա հարաբերությունները կայսրի հետ լարվում են։ 62 թ. Բուռոսի մահից հետո Սենեկան պաշտոնից հեռանալու խնդրագիր է ներկայացնում` թողնելով իր կարողության մեծ մասը Ներոնին։ 65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ Պիզոնի դավադրությունը։ Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեարդար տեսնելու համար։ Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով։ Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով։

Ստեղծագործությունները

Սենեկան ունեցել է բեղուն գրիչ, թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնցից մի մասը մեզ չի հասել։

Սենեկայի մեզ հասած գործերն են`

  1. Փիլիսոփայական` «Պարտականության մասին», «Վաղաժամ մահվան մասին», «Սնոտիապաշտության մասին», «Ամուսնության մասին», «Թշվառության մասին», «Կամայականության մասին», «Բարեկամության մասին», «Պարտականությունների միջոցների մասին».
  2. Աշխարհագրական` «Եգիպտոսի դիրքի և աստվածների մասին», «Երկրագնդի ձևի մասին», «Երկրների շարժման մասին».
  3. Բնագիտական` «Քարերի ծագման մասին», «Ձկների ծագման մասին».
  4. Փիլիսոփայական-բարոյախոսական երկխոսություններ` «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն իմ մայր Հելիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Կյանքի կարճատևության մասին», «Հոգու անդորրության մասին», «Իմաստունի անսասանության մասին», «Իմ եղբայր Գալլիուսին` Երջանիկ կյանքի մասին», «Ներոն կայսրին` գթասրտության մասին», «Սերենուսի պարապ ժամանակի մասին», «Նախախնամության մասին», «Պաուլինուսին` կյանքի կարճատևության մասին».
  5. Ողբերգություններ` «Մեդեա»,«Թիեստես»,«Փեդրա»,«Էդիպուս»,«Տրոյուհիներ»,«Ագամեմնոն»,«Մոլեգին Հերքուլեսը»,«Հերքուլես Էտայցի»։ Սենեկայի անունով մեզ է հասել նաև «Օկտավիա» ողբերգությունը, որը սակայն նրա գրչին չի պատկանում, այլ գրվել է նրա մահից որոշ ժամանակ հետո
  6. Երգիծական` «Դդմացում» (Apocolocyntosis divi Claudii)
  7. Գիտական` «Առ Լուկիլիուս` բնագիտական խնդիրներ»
  8. Այլ` «Էբուտիուս Լիբերալուսին` բարերարության մասին» (7 գիրք), «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» (20 գիրք)։

Աղբյուր

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA