«Ադամակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 95. Տող 95.
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Վանի նահանգի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր]]

09:23, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Քաղաք
Ադամակերտ / Բաշկալե
թուրքերեն՝ Başkale
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՎան
Այլ անվանումներԱդամակերտ, Հադամակերտ
Մակերես2 731 կմ²
ԲԾՄ2 400 մ
Բնակչություն14 601 մարդ (2008)
Ագլոմերացիա63 665
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ432
Փոստային ինդեքս65600
Փոստային դասիչ65600
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքbaskale.gov.tr (թուրքերեն)
Ադամակերտ (Թուրքիա)##
Ադամակերտ (Թուրքիա)

Ադամակերտը (այժմ՝ Բաշկալե, թուրքերեն՝ Başkale) քաղաք է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Վան իլում։

Պատմություն

Սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Adamma ձևով։ Ադամակերտ անվանումը ստուգաբանվում է եբրայերեն «Ադամ» և հայերեն «կերտ»։ Պատմագրության մեջ հիշատակվում է որպես ավան, գյուղաքաղաք և քաղաք։

Ադամակերտը գտնվում է Վանա լճից 78-80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մետր բարձրության վրա։ Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։

Հնում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառի կենտրոնն էր, Արծրունիների ոստանը։ Նոր ժամանակներում` Վանի նահանգի Հեքյար գավառի կենտրոնը։

Քաղաքը մասին հիշատակվում է դեռևս սեպագիր արձանագրություններում։ Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին և այլ պատմիչներ։ Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ, նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում։ 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրից ոչնչով չէր տարբերվում։ 19-րդ դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական։ 1885-ին ուներ 100 տուն մահմեդական և 150 տուն հրեա բնակչություն։ 1909թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր։ Ապրում էին հայեր, մահմեդականներ (քրդեր ու թուրքեր) և հրեաներ։ Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև Մեծ եղեռնի նախօրյակին։ 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին` թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են Կովկաս՝ փրկվելով կոտորածից։

Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները` մանր առևտրով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ։ Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում Թավրիզ - Վան - Բաղեշ (Բիթլիս) ճանապարհը։ Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր։ Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել զորավար Անդրանիկը։

Ադամակերտում եղել է համանուն վանքը, որի պատմությունը մեզ համար մնում է անծանոթ։ Թովմա Արծրունու վկայությամբ, այդ վանքում է հանգչում Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու (5-րդ դար) աճյունը։ Քաղաքը նոր ժամանակներում ուներ փայտաշեն եկեղեցի։

Ադամակերտն ուներ իր բերդը, որի պաշտպանական պարիսպներն ու մյուս կառուցվածքները ավերել ու քարուքանդ են արել օսմանյան Իսմայիլ փաշայի զորքերը այն քրդերից գրավելու ժամանակ։

Ադամակերտի համար մշակութային առումով կարևոր նշանակություն է ունեցել ս. Բարդուղիմեոսի վանքը, որը գտնվում է 21 - 22 կմ հեռավորության վրա և մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի մտավոր կյանքում։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին Ադամակերտի հայությունն ուներ դպրոց։[1]

Աղբյուրներ

  1. Թ.Խ. Հակոբյան (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: «Հայաստան». էջ էջ 24-25.